Պատմականորեն Կողբ գյուղի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, իսկ 11-12-րդ դարերում՝ Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության կազմի մեջ՝ ընգրկելով Կողբափոր գավառը և Կանգարքի մի մասը: 1113-ին Կյուրիկյան թագավորությունն ընկավ և Կողբափոր գավառը միացվեց սելջուկյան Գանձակի ամիրայությանը: 1124 թվականին Վրաց Դավիթ թագավորն ազատագրեց այդ տարածքները և միացրեց Վիրքին: 12-րդ դարի վերջին Կողբափորը և հարակից հողերն անցան Իվան Զաքարյանի տիրապետության տակ:
Մշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը կառուցված է անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա: Այստեղ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, սրա արևմուտքից կից գավիթը՝ անկյունային խեցերով:
Պատմիչ Վարդան վարդապետի հաղորդման համաձայն՝ 1119 թվականին այստեղ եղած եկեղեցին երկրաշարժից փլվել է:
Ե՞րբ և ո՞վ է կառուցել ներկայիս եկեղեցախումբը՝ հայտնի չէ:
Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով՝ բարձրադիր երկթեք կտուրով:
Եկեղեցու արևելյան ճակատին առկա է կոմպոզիցիոն բարդ պատկեր:
Խորանի պատուհանի կենտրոնից ուղղահայաց բարձրանում են երկու զուգահեռ եզրակալներ, որոնք չմիանալով՝ գծում են կլոր շրջանակ, ապա կրկին բարձրանում և նետի ծայրակալի տեսք ընդունելով՝ կազմում են խաչի հիմքը: Նույն եզրակալները, դեպի վեր բարձրանալով. անթերի ոճավորված խաչի կառույցի մաս են դառնում:
Այլ եկեղեցիների վրա ևս այսպիսի ոճավորված խաչեր կան: Այստեղ առանձնահատկությունն այլ է: Խաչն իր կառույցով վերածվել է զինանշանի: Խաչի վերին թևի վերնամասում պատկերված է դիմահայաց ցուլի գլուխ: Տեղի եռանկյունաձև տարածքին համապատասխան՝ հարթաքանդակի եղանակով իրականացված քանդակն արտահայտիչ երևում է. կարճ կոտոշներ, կլոր գլխամաս, նեղացող դնչամաս, նշաձև աչքեր:
Այս պատկերի զինանշան լինելը (այլ կերպ այն չէր հայտնվի խաչի վերին թևի ներսում) հաստատող մյուս մանրամասնը խաչի հիմքի և պատուհանի միջև գտնվող կլոր շրջանակն է, որը փոխարինում է օղակին՝ իշխանության նշանին: Շրջանի ներսում փորագրված հնգաթև աստղի թևերի միջև ռոմբաձև տարածքում առկա հինգ գնդերը ևս հաստատում են, որ ամբողջ պատկերը զինանշանային է:
Երկրամասի թե՛ նախկին տերերը՝ Կյուրիկյանները, թե՛ եկեղեցու կառուցման ժամանակակից տերերը՝ Զաքարյանները, իրենց զինանշանին ցուլ չեն պատկերել: Ամենայն հավանականությամբ, սա տեղացի որևէ իշխանի զինանշան է:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 82-83 Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий