նախատիպարների վիբրացիաներ են և ունեն պարբերական բնույթ՝ լինում են ներփակ և արտահայտված:
Ըստ անալիտիկ հոգեբանության <<Նախագոյաբանակն տիպարների լավագույն արտահայտությունները միֆապատումներն ու հեքիաթներն են>>: Սակայն մինչև միֆապատումներն ու հեքիաթները, որպես նախագոյաբանական տիպարների խորհրդանշանային արտահայտություն, առավել առաջնային է ազգային լեզուն:
Առաջին մտածող մարդացեղերը, բնության երևույթները և առարկաները անվանել են՝ գաղափար/սիմվոլի բառաձայնային արտաբերմամբ, իսկ բնաձայները տարբեր ցեղեր ընկալել ու արտաբերել են տարբե՛ր: Մայր լեզուների բառարաններն, ի վերջո, նույնպես գաղափարների իմաստային սիմվոլներ են՝ ինչպես միֆապատումները և հնագույն հեքիաթները: Եվ ուրեմն, բառանունները նույնպես անդրանցական հավաքական անգիտակցականի ընկալման արտահայտություններ են:
Ըստ գենետիկայի գիտափաստումների՝ գոյություն ունի անմիջական կապ գենոտիպերի և լեզուների վիբրացիոն համակարգերի ու առանձնահատկությունների միջև:
1.1 Ազգային տեսակի ամենակարևոր առանձնահատկությունը նրա լեզուն է. լեզուն՝ ազգի հոգու տունն է:
Եթե ազգատեսակը փոխում է իր լեզուն, ապա լեզվի փոփոխությամբ նույնիսկ այդ ազգային տեսակի ԴՆԹ-ի կառուցվածքն է փոփոխվում մի քանի սերնդի ընթացքում (1, Merrit Ruhlen, <<The Origin of Language>>, 1994, p. 181-194. (based on Cavalli-Sforza's The History and Geography of Human Genes)):
1.2 Լեզուն՝ ազգային տեսակի բնավորությունն է, և ազգային տեսակի հոգու բովանդակությունը:
1.3 Լեզուն նախագոյաբանական նախատիպարի՝ ազգային էգրեգորի անդրանցական վիբրացիոն համակարգն է, որը <<ձևավորվում>> է ազգային տեսակի գենոտիպը և այդ տեսակի լեզվամտածողությունը:
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը.
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը.
Комментариев нет:
Отправить комментарий