30.05.2013

ՀԻԱՆ


Հիան Հայկազունի (հեղ. Վահան Ղարիբյան)
Հայկազյան-հիքսոսյան զորավար,
Եգիպտոսի փարավոն (մ.թ.ա. 18-րդ դար)

Հիան (Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը  զինված էր երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան, կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դրել է Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը: Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են կատարելագործել եգիպտական

Հիան Հայկազունի
 (Լուվր, Փարիզ)
օրացույցը և թափառողի փոխարեն ստեղծել անշարժ տարեցույց: Հայկազյան-հիքսոսյաններն են եգիպտացիներին սովրեցրել երկաթ ձուլելու արվեստ: Իսկ այդ ամենն արդեն Հայրենիք-Հայաստանում վաղուց հայտնի էր: Եգիպտոսի դամբարաններից մեկում գտնվել է Հիան փարավոնի մոխրագույն ավազաքարից պատրաստված դիմաքանդակը:
Քանդակը <<արմենոիդ>> տիպի եզակի օրինակ է: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով, հոնքերը հաստ աղեղներով, սեղմված բարակ շուրթերով, կամային կզակով, մկանուտ՝ մի փոքր երկարավուն դեմքով: Ուշագրավ է Հիան փարավոնի սաղավարտը: Այն դեպի վերնամաս նեղանում է, իսկ ճակատի մասում կերտված է ուժ և արիություն խորհրդանշող նետածայր, որպիսի խորհրդանիշ առկա է Արարատյան թագավորների սաղավարտներին: Հիան փարավոնի դիմաքանդակը պահվում է Լուվրում (Փարիզ):

<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 14, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий