21.03.2013

ՁԿՆԵՐ

Մեզանում պատկերված է մեծ, կապույտ ձկան վրա բազմած ալևորի տեսքով, որի ամեն ձեռքում մեկական ձուկ կա: 
Ալևորի բռնածը՝ Ձկներ աստղատան զույգ ձկներն են, իսկ կապույտ, մեծ ձուկը՝ Կետ (կետաձուկ) համաստեղությունն է, որը գտնվում է Ձկների տակ: Այսինքն, Կետն ու Ձկները մեզանում դիտվել են, իբրև մեկ համաստեղություն, որի տանուտերը երկնային ալևորն է: 


Այս ալևորը Դիցահայրն է, քանզի Ձկները նրա խորհրդանշական Լուսնթագ մոլորակի հիմնատունն է: 
Պատահական չէ, որ մեզ մոտ Ձկներին կոչում էին «Ձուկ» ՝ կամա թե ակամա նկատի ունենալով Կետաձուկ համաստեղությունը, որի սոսկ ուղեկիցներն էին Ձկները: 
Հունական դիցաբանությունում առկա մի շարք ուշագրավ տվյալներ թույլ են տալիս կարծելու, որ Ձկները ներկայացնում է Եփրատը՝ իր զույգ ճյուղերով: 

http://www.haykjanner.org/%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D6%80.ws

Комментариев нет:

Отправить комментарий