Ռազմավարի հանճարը բխում է իր հոգու վեհությունից:
Միևնույն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛խայտառակորեն ծնկի գալ հակառակորդի առաջ:
Ուզում եմ ասել, թե մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանորեն այն է միայն, ինչ որ նրա հավաքական հոգու մեջ դրել են նրա ղեկավարները. դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են:
Ո՞վ է կատարյալ ղեկավարը:
Ո՛չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր <<մեծերը>>, որոնք բանակի հետ շարժվում են դեպի կռվադաշտ:
Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զույգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակվում, նա երևան է գալիս, երբ նրա կարիքն է զգացվում, նա հայտնվում է վտանգի ժամանակ:
Մեկը կարող է աստիճանով զորավար լինել, բայց ոչ՝ և առաջնորդ: Մի ուրիշը, կրելով պարզ հարյուրապետի ուսադիրները, կարող է կատարյալ առաջնորդ լինել:
Եթե չեն ծնվում , ապա՛ դառնո՛ւմ են առաջնորդներ:
Նա հաճախ սրտի և գործունեության մարդ է , քան մտքի:
Դա՝ հակառակ նրանց, որոնք հաճախ լավագույն բանակները վերածում են հոտերի, գիտի հոտերը վերածել լավ բանակների:
Նա՝ առյուծների խումբը ղեկավարելու նշանակված ոչխար չէ, այլ՝ ոչխարների հոտը ղեկավարող առյուծ:
Կատարյալ առաջնորդը նախ հոգեբանորեն ստեղծում է իր բանակը, տալով նրան իր հոգին:
Դա՝ ասել է միաժամանակ և դաստիարակ:
Եվ հոգեբան է նա:
Նա իր բանակի հոգիի մոգական բանալին ունի: Նա գիտի, ոնց հավատ ներշնչել զինվորներին, կնշանակի տասնապատկել նրա ուժերը:
Քիչ անգամ է նա դիմում զինվորների բանականությանը, բայց միշտ էլ՝ սրտին: Նա սիրտ է դնում իր ամեն մի խոսքի մեջ, ահա՛ թե ինչո՛ւ եթե կտրեք նրա խոսքերը՝ նրանցից արյուն կհոսի: Նա գիտի, որ կռվի ժամանակ զինվորը ավելի բարոյական մենակությունից է վախենում, քան մահից, ահա՛ թե ինչո՛ւ նա երևում է ամեն տեղ, հասնում ամենին, որպեսզի ոչ ոք զինվոր թե ղեկավար - իրեն մենակ չզգա, որ անխաթար պահի զորքերի ներքին բարոյական կապը, որ ամեն մեկին զգացնել տա, թե իր հետ է ամբողջ բանակը, ազգը, ցեղը և ի՛նքը՝ հաջողության Աստվածը:
Զինվորի համար կռվի ժամանակ դրոշակը, ազգը, հայրենի երկիրը և նրա սրբությունները խորհրդանշողը՝ դա իր առաջնորդն է. ահա՛ թէ ինչու կատարյալ առաջնորդը միշտ էլ իր զորքերի հետ է, նրանց կողքին և նրանցից առաջ:
Դեռ մարզադաշտում ու զորանոցում նա ներշնում է իր զորքին - թշնամիները նման են շների, որքան վախեցար, այնքան կհարձակվեն:
Նա ռազմարվեստագետ է և ոչ զինվորական արհեստավոր:
Նրա համար կռիվը արվեստագիտական ստեղծագործություն է և ոչ արհեստ: Իր ռազմավարությունը նա մշակում է պատերազմի էության մասին իր ըմբռնումի և իր երկրի տեղագրական պայմանների համաձայն:
Վճռականությունը և տարերայնությունը - ահա՛ նրա վարած կռիվը: Որևէ համառ կետի վրա ուժաթափել թշնամուն և ապա անցնել հարձակման - ահա՛ նրա պաշտպանողականը:
Վերջապես, նա ընկերն է իր զինվորի: Զորքը եթե ոչ առաջին, ամենաուշը երկրորդ օրը բնազդաբար ճանաչում է իր առաջնորդին: Նա շատ շուտ է տարբերում <<մեծ>>-ը <<փքված>>-ից: Նա հարգում է գիտակցական կարգապահությունը, բայց չի սիրում պաղ և անհոգի պաշտոնականությունը: Նա ուզում է, որ իր առաջնորդը լինի ավելի սրտի մարդ, և, ամենագլխավորը, նաև զինվոր: Եվ այդպիսին է կատարյալ առաջնորդը. նրան պաշտում են, բայց չեն վախենում նրանից և չպիտի վախենան:
Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա՝ խոսքը, խիստ, բայց ընկերական, խոսքը՝ երբեմն որպես սանձ և միշտ էլ որպես խթան: Նա կառավարում է անձամբ, արհամարելով ճանապարհը մատով ցույց տվող ղեկավարին: Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասեր: Պարզ է, չարքաշ, անշահասեր:
Այսպես է կատարյալ ղեկավարը: Նա միաժամանակ և՛ դաստիարակն է, և՛ ռազմարվեստագետը, և՛ կախարդը, և՛ ընկերը - նա Աստվածն է իր բանակին:
Դժվար չէ զորավար լինել, բայց ոչ և՝ զորավոր: Ամեն մականակիր կեսար չէ, ինչպես ամեն զորավար զորավոր չէ:
Թեև մարտը զորավարն է վարում, հաղթանակում է, սակայն զորավո՛ր. նա՛, որ մերժում է տկարությունը, երկյուղը, պարտությունը:
Զորավար չե՛ս, եթե նախ զինվոր չես: Այդ ճշմարտությունը, առավել ևս, պատշաճում է հայ մարդու հոգեբանության: Հայը սիրում է կռվի ժամանակ իր ղեկավարին տեսնել կրակի առաջին գծի վրա, դեմ առ դեմ մահվան մեջ: Եվ արդա՛ր է նրա պահանջը: Հրեշային անհեթեթություն է անարի, շահախնդիր, մորթապաշտ զորականը: Հաճախ խաբում են ուսադիրները - այդ լավ գիտե հայը: Նրանք միշտ էլ չեն համապատասխանում ենթակայի ներքին հնարավորություններին, նրա հոգեկան ուժերին: Աստիճանը միշտ էլ ոգու կամ տաղանդի չափ շատ է:
Բազեն էլ թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ:
Ամեն սպա ղեկավար չէ:
Գարեգին Նժդեհ
,,ՀԱՅՐԵՆԻՔ՛՛ Ակումբ

Комментариев нет:
Отправить комментарий