Մթա առաջին հազարամյակում Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում ապրում էին "էտրուսկները", որոնք բարձր զարգացվածության քաղաքակրթություն ունեին, այն հսկայական ազդեցություն է թողել Հռոմի վրա: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում էտրուսկները ստեղծեցին 12 քաղաք-պետությունների միություն և մթա 6-րդ դարում արդեն նրա կազմի մեջ էին մտցրել Իտալիայի հարավում գտնվող Կամպանը: Սակայն մթա 5-3դդ նրանք ենթարկվեցին Հռոմին: Գոյություն ունի վարկած, որ էտրուսկների լեզուն պատկանում է հնդևրոպական լեզուների ընտանիքին:
Հին քաղաքակրթությունների մասին գրքում ասված է. "էտրուսկների խնդիրը մնում է անըմբռնելի: Գոյություն ունեն միայն երկու հիմնավոր տեսություն. կամ նրանք եղել են տեղի ժողովուրդը, որը հույն և այլ առևտրականների հետ ունեցած կապերի շնորհիվ զարգացրել է իր կուլտուրան, կամ նրանք եղել են արևմտյան Ասիայից այն անհանգիստ ժամանակներում, երբ տեղի էր ունեցել Հեթիթական ու Միքենական կայսրությունների անկումը և հիմնվել են Իտալիայում, խառնվելով տեղում արդեն արմատ գցած /վիլանովական/ բնակչության հետ: Այս հարցն առայժմ հնագիտական առումով լուծված չի, միայն այն պատճառով, որ էտրուսկերենը արևելյան գրերին նմանություն ունի, .... ինչպես նաև էտրուսկյան կրոնական ծեսերը.... նման են արևելյան աղբյուրներին, այլ նաև այն պատճառով, որ այստեղ ժողովրդական ավանդույթներում, հավատալիքներում խորապես արմատավորված է ժամանակին Փոքր Ասիայից տեղափոխվելու մասին գաղափարը: Էտրուսկների արվեստում այնքան վառ արտահայտված լեգենդը Տրոյաից փախուստով ազատված էնեացիների մասին միայն լեգենդ չի:
Այս և այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ մթա 1-ին հազարամակում Ապենինյան թերակզում էստրուսկներ են ապրել, որոնք, հնարավոր է, եկել էին արևմտյան Ասիայից /Հեթիթիայից/ կամ Բալկանյան թերակզուց /Միքենա/:
Այս ամենը չի հակասում գոյություն ունեցող ենթադրությանն այն մասին, որ էտրուսկները հայկական ծագում ունեն: Ես գիտեմ այն, որ մթ 19դ-ում Եվրոպայում "Էտրուսկների հայկական ծագումը" գիրք է ընծայվել, բայց ցավոք, չկարողացա այն գտնել:
Էտրուսկ" /տուսկ/ բառը հայերեն մեկնաբանվում է Է-Տ-Ր-Ու-Ս-Կ ~/տուսկ/~ կես /մասը/ այս տվյալ տեղի տերն է": Այս ամենը շատ հետաքրքիր է, որ կարդացվեն հայերեն:
Комментариев нет:
Отправить комментарий