30.09.2013

ՄԱՐԱՇՑԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ


Մարաշը անցյալում Գերմանիկ՝ քաղաք Կիլիկյան Հայաստանում, գտնվում է Ջահան գետի
ափին: Տարբեր ժամանակաշրջաններում Մարաշին տիրապետել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները և այլ ուրիշ ազգեր:
    Մարաշի կառավարիչ է նշանակվել 12-րդ դարում հայազգի Թաթուլ Իշխանը, իսկ նրա իշխանությունից հետո Մարաշը մտնում է Եդեսիայի իշխանության տակ: Լևոն Բ Մեծագործ թագավորի ժամանակ 1187-1219թ. Մարաշը միացել է Կիլիկիայի Հայկական թագավորությանը իսկ 17-րդ դարից անցել է Օսման թուրքերի տիրապետության տակ: Մինչև 1914 թվականը Մարաշի բնակիչների թիվը հասել է 70.000, որից միայն 40.000 հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, ասորիներ և հույներ:
    Մարաշում գոյություն ուներ երեք համայնք, հայ Առաքելական՝ վեց եկեղեցի, Կաթողիկե՝ մեկ եկեղեցի, և Բողոքական՝ չորս եկեղեցի: Մարաշում լույս է տեսել <<Ճշմարտություն>> պարբերականը: Մարաշի հայերը բռնությամբ տեղահան եղան 1915 թվի կազմակերպած ջարդերին: Երևանում հիմնադրվեց Նոր Մարաշ թաղամասը, որտեղ հաստատվեցին ներգաղթած մարաշցիներ:
    Մարաշի Ծով-Դղյակում ծնվել և մեծացել է Ներսես Շնորհալին. ապրել և ներշնչվել է Տավրոսական լեռների գեղեցկությամբ և հետագայում ստեղծագործել է իր գողտրիկ բանաստեղծությունները՝ Առավոտ լուսո, Զարթիք և ուրիշ զմայելի շարականներ:


Տարազը
Մարաշի տարազը շատ հատուկ է իր կարճ պարեգոտով, որի վրա ունի ինքնատիպ ձեռագործ: մարաշցի կինը ունի փոքրիկ գլխարկ դրամաշարերով, որի վրայից անցնում է շղարշը: Շղարշի կապված ձևը նկատելի կերպով յուրահատուկ է:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

Комментариев нет:

Отправить комментарий