Ակն կամ Էկին՝ գեղեցիկ դիրքով և անցյալով նշանավոր Փոքր Հայքի քաղաքներից մեկն է, կառուցված Եփրատի ափին: Ակն քաղաքի մասին կան հետևյալ ավանդությունները: Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակիչներից մեծ մասը գաղթում են դեպի հարավ, նոր հայրենիք գտնելու հույսով: Եփրատ գետի ափերը բռնելով հասնում են մինչև ջրի ակը և հաստատվում են այնտեղ տեղավորելով վրանները. ժամանակի ընթացքում նույն տեղը շինվում է քարաշեն տներ և հիմքն է դրվում նոր քաղաքի, որի անունը կոչվում է Ակն, որը նշանակում է աղբյուր:
Ակնցիները զբաղվել են վաճառականությամբ և իբրև նշանավոր վաճառականներ ճանաչված են եղել բոլոր աշխարհներում: Ազգային, մշակութային, հասարակական ու տնտեսական փայլուն դիրքի՝ հայեցի առաքինի բարք ու վարքի տեր են եղել Ակնցիները:
Երբ տեղի ունեցավ 1915 էվականի աղետը՝ Ակնցի հայերը տեղ-տեղ դիմադրեցին, բայց արդյունքի չհասնելով աքսորի ճանապարհին ենթարկվեցին, բազմաթիվ զոհեր տալով:
Կարևոր է նշել, գեղարվեստական մի շարք գործիչների անուններ՝ Նահապետ Քուչակ, Նալյան Հակոբ Պատրիարք, Մինաս Չերազ, Գրիգոր Զոհրաբ, Նիկոլ Գալանտերյան և Սիամանթո, որի մոր հարսանյաց տարազը ցուցադրվել է այս գրքի մեջ իբրև Ակնեցի հայուհու տարազ:
Տարազը
Ակնի տարազի շրջազգեստները եղել են երկար, ցածի մասերը լայն: Հարսանեկան կամ տոնական շրջազգեստները եղել են մետաքսյա, արծաթյա կամ ոսկե թելերով ծաղկակարված կտորներով: Շրջազգեստի թևերը եղել են սպիտակ շղարշով ծածկված, որը կոչում էին Յաչմախ կամ Պելե:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий