Գորանդուխտ թագուհի. 13-րդ դար. Տարազի վերարտադրությունը Առաքել Պատրիկի |
Գորանդուխտ թագուհի՝ Կարսի թագուհին, Գագիկ թագավորի կինը՝ 10-րդ դարում, որի զգեստը ներկայացված է գրքում:
Հայաստանի մայրաքաղաքներից և կարևոր բերդաքաղաք՝ կարս կամ Կարուց քաղաքը՝ գտնվում էր Արարատի Վանանդ գավառում: Կարս քաղաքի անվան ծագումի մասին պատմագիրները տվել են զանազան բացատրություններ, վրացիները անվանել են Կարիս քաղաք, որը նշանակում է Դռան քաղաք: Այսպես է կոչվել, Հայոց և Վրաց սահմանների մոտ մուտքի դուռ լինելու պատճառով: Ըստ պատմիչ Մատթևոս Ուռհայեցու, ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել ու դառել է Ղարս կամ Խարս, իսկ քաղաքի կառուցման թվականի մասին մեր հնագույն պատմագիրներից ոչ մի փաստ չի մնացել:
Պատմական հուշարձաններից կարելի է հիշել Առաքելոց եկեղեցին, որը համարվում է հայկական ճարտարապետության միջնադարյան հուշարձան, կառուցվել է Աբբաս Բագրատունիի թագավորության օրոք 928-953 թվականին: Կարևոր է նշել հետևյալ ձեռագրերը՝ Կարսի Ավետարանը և Գագիկ թագավորի Ավետարանը 11-րդ դարի հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբբասյան թագավորի համար: Այժմ վերոհիշյալ ձեռագրերը պահվում են Երիուսաղեմի Ս. Հակոբի վանքում:
Հայոց Կաթողիկոս՝ Ներսես Շնորհալին, Կարսը անվանել է <<Հոյակապ Քաղաք>>: Հայոց անմոռաց բանաստեղծներից՝ Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում 13 մարտ 1897-ին և իր մահկանացուն կնքել 29 հունվար 1937 թվականին Երևանում:
ՏԱՐԱԶ
Այս մանրանկարի՝ Գորանդուխտ կամ Դուխտ թագուհու տարազի բնագիրը գտնվում է Երուսաղեմի Հայոց մատենադարանում շատ եղծված վիճակում: Վ. Հացունին հրատարակել է այն իր <<Պատմություն հին հայ տարազին>> գրքում՝ միագույն և շատ անորոշ: Սակայն իր տրամադրության տակ ունենալով նաև գունավոր լուսանկարը, մանրամասն նկարագրում է այն, որի վրայից պատրաստվել է գրքում ներկայացված տարազը՝ վերականգնեցնելու համար 10-րդ դարի հայ արքունական տարազի այդ թանկագին պատկերացումը:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազներև և տեղագրություն, 2006

Комментариев нет:
Отправить комментарий