03.06.2013

ՍԱՐԴՈՒՐԻ Ա



Արարատյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 845-825թթ-ին)

Սարդուրի Ա-ն (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 825թ.) հաջորդել է Արամեին: Սերում է Հայկազունների հարավային թևը ներկայացնող Վասպուրական-Բիայնական (Արծրունյաց)  երկրորդական հարստությունից: Սարդուրի Ա-ն, լեռնաշխարհում իր գերակայությունը հաստատելիս, մրցակցության մեջ է մտել Հայկազունների արքայատոհմի գլխավոր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որոնք կենտրոնացել են Աղձնիքում, Սասունում: Թագավորության մայրաքաղաք է հռչակավել հայրենի Վան-Տուշպա քաղաքը, Վանի ժայռի վրա կառուցվել  մայրաքաղաքի միջնաբերդը: Սարդուրի Ա-ն հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները, միավորել է Արածանի գետի միջին և ստորին ավազանի երկրները: Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825 թթ-ին) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացմանը Հայկական Տավրոս լեռնաշղթայի ուղղությամբ, որտեղ նա հսկողություն է սահմանել լեռնանցքների վրա:
Սարդուրի Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է <<մեծ արքա>>, <<բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա>>, <<Նաիրի երկրների արքա>>: Սարդուրի Ա-ն դրել է Նաիրի, Բիայնիլի, Արարատի միասնականացման և հայոց ընդհանրական պետականության հաստատման հիմնաքարը:

<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 16, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий