09.05.2013

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ



ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (25.05.2007.)
ՀՀ պաշտպանության նախարար (2008թ -)


Սեյրան Մուշեղի Օհանյանը (ծն. 01,07,1962թ., Լեռնային Ղարաբաղ, ք. Շուշի) ԼՂՀ և ՀՀ պետական ու ռազմական գործիչ է, Արցախի հերոս (02.09.1999թ.): 1983թ. ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը: 1979-1992թթ-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1983-1988թթ-ին եղել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի զորամասերից մեկի մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-1992թթ-ին՝ Ստեփանակերտում տեղակայված 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար: 1992թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել  է Ստեփանակրետում կազմավորված Հայկական առանձին գնդի հրամանատար, 1992-1993թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1993-1994թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, 1994-1998թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998-1999թթ-ին՝ զորամիավորման հրամանատար: 1999թ-ի օգոստոսի 2-ին նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ-ի հունվարի 17-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: 2007թ-ի մայսիս 6-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1995թ-ի մայիսի 5-ին արժանացել է ԼՂՀ բանակի գեներալ-մայորի, 2000 թ-ի մարտի 14-ին՝ ԼՂՀ բանակի գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի: Մասնակցել է Արցախի ազատագրության համար մղված բոլոր մարտերին: Հայրենի հողի համար մարտերից մեկում կորցրել է ոտքը:
Պարգևատրվել է ՀՀ Տիգրան Մեծ (20,09,2003), ՀՀ Մարտական խաչ 1-ին (20.09.1996թ.), ԼՂՀ Մարտական խաչ 1-ին (08,05,1996թ.), աստիճանի, ԼՂՀ Ոսկե արծիվ (02.09.1999թ.) շքանշաններով, ՀՀ <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>>, 1-ին աստիճանի (18,09,2006), ՀՀ ՊՆ <<Մարշալ Բաղրամյան>>, <<Անբասիր ծառայության համար>> 1-ին աստիճանի, ԼՂՀ <<Շուշիի ազատագրման համար>>, <<Մայրական երախտագիտություն>> մեդալներով, ՀՀ ՊՆ <<Զինանշան>> հուշամեդալով, Հայ Առաքելական եկեղեցու <<Սուրբ Ներսես Շնորհալի>> պատվո բարձր շքանշանով (2008թ.), ՌԴ ԱԳՆ առընթեր արատասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության ռուսաստանյան ընկերության <<Վալերի Բրյուսով>> մեդալով (2008թ.): 2007թ-ի մայսիս 9-ին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ բանակի զորահանդեսը:


<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 162,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий