
Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկա:
Չկա ավելի վատ և ստոր խորհրդական քան վախը, որը սպանում է իրեն ենթարկվողներին երբեմն ֆիզիկապես, բայց միշտ էլ բարոյապես:
Վախը, որ առաջացնում է խավարը, մենակությունը, անորոշությունը, չարագուշակ լռությունը, ծայրահեղ հոգնածությունը, քաղցը, տկարությունը, արնահոս վերքը, սպանվածի դիակը այլն, - հարվածում է մեզ միաժամանակ և՛ ֆիզիկապես, և՛ մտավորապես, և՛ բարոյապես: Վախը սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականությունները, ուժեղացնելով անասունը մեր մեջ:
Կա վախը՝ չկա այլևս կամավոր ուշադրություն, անսխալ նշանառություն, հակառակորդի տկարությունից և ռազմավարական սայթաքումներից օգտվելու կարողություն: Կա՞ վախը՝ այլևս զինվորի ուշադրությունը հավասար չափով բաժանված չէ իր պետի և հակառակորդի միջև, այլևս նա անկարող է դառնում տալ աչքը թշնամուն, ականջը՝ պետին:
<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
Комментариев нет:
Отправить комментарий