01.09.2013

ՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԵՐԳԵՐ



Նյութի պատրաստման համար
շնորհակալություն եմ հայտնում
 Լիլիթ Ավագյանից



 ՉՈՒԽ- ԿՅԱՏՈՒԿ
     
Էլեք երթանք Չուխա-Կյատուկ,
Խըտ մի տանինք ջուխտ մ' սնտուկ.
Մըր ախպերներն են ահա պառկուկ,
Գրկենք, պաքենք, դնենք սնտուկ:
Չուխա-Կյատուկ չայիր-չիման,
Ջուխտ մ' կտրիճ ընտեղ մեռան.
Մեկն Օհաննես, մեկն ի Վարդան,
Հայու սրտիկն արին վերան:
Աստղերն էլան շարան-շարան,
Չուխ-Կյատուկա վըրան կայնան,
Վախեն սարեր կարմրցեր են,
Էրկնուց աստղեր շիվարեր են:
Արնոտ խալավ քաղաք բիրին,
Փաշի սարից վար կախեցին.
Խայու սրտիկ խորովեցին,
Ջիգյար փորին կտրտեցին:
Ա՜խ, իմ ախպեր, ես քի կուրպան,
Տաճի՞կն էրավ քի էտա բան.
Տաճի՛կ, տաճի՛կ տյու սատանա,
Մըր մուլք կըտես, քե ծեռ չըտա:
Տաճի՛կ, տաճի՛կ, էրա՛, էրա՛,
Աստված տըսնա քեկ փուճ տ' ենա.
Իմ խայ ախպոր տյու խեղճ էրիր,
Ես էլ տեսնի՜, տյու խեղճ էլնիր:


ՉՌԱ  ԿԵԱՏՈՒԿ
Վախ լե, լե, լե, առավտըման բարի լուսուն,
Ակո, Ավագու խերը__մեր ինկեր են անուշ քուն.
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք,
Իսկի չեն ասե Ակոն, Ավագ մնացեր են քամպախ ուսին,
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:
Խապար տարեք քեակածի Վան,
Չռա Կեատուկի տակ մնացեր են սայսան՝ վերկու ջան.
Վաթսուն՝ վերկու Մախին ա, քսան խայ ա,
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:
Աստված քակեր Մամատանից Ռավոյի տուն,
Որ Ակոն, Ավագ տարավ էլ չիպե տուն.
Խապար տարեք քակած Ի'աղեշ,
Որ Ակոն, Ավագու խեր ու մեր չէլնեն սավտալի կեժ.
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:
Չռա Կեատուկ Չայիր չիման,
Քեամին ելավ, արաց պուրան.
Վեր մե պիրեց սև ու տուման,
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:
Մեր տուն, ձեր տուն խանա-խանա,
Ծո տնավեր տերտեր, էլի.
Աստված կանչե, անձրև գա գետին.
Չռա Կեատուկ ավազ քար ա,
Վո՞վ ի տիսե ըսկնե մ'տարի.
Մեջ մեկ տան երկու տեկերկին որբեվերնա,
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:
Առավտըման բարե լուսուն
Ես կարոտ մնացի Ակո, Ավագու տիսուն.
Մը'լա մարե, մը'լա մարե, մենք մենակ չենք:



<<ԿՌՎԵՑԵ՛Ք,  ՏՂԵՐՔ,  ԿՌՎԵՑԵ՛Ք  ՔԱՋ-ՔԱՋ>>
Կռվեցե՛ք, տղերք, կռվեցե՛ք քաջ-քաջ,
Անվեհեր կանգնած թշնամուն առաջ.
Ցանկալի է մեզ միշտ ազնիվ մահը,
Հեռու մեզանից ոսոխին ահը.
Հառաջ խիզախենք իբրև նահատակ,
Իզուր թող չանցնի մեզնից մի գնդակ:
Մեզ տոնախմբեն մեր նախնի քաջեր,
Մեզի կսպասեն մեր հեք եղբայրներ.
Չի ծնանք ազատ, գեթ մեռնինք ազատ,
Մեր սիրտն ու հոգին պահենք անարատ.
Այս անգամին ալ ցույց տանք թշնամուն,
Թե ի՞նչ է հայու ուժն ու քաջություն:
Ահա քյուրդերը փախան սարսափած,
Ահա դիակներ արյամբ շաղախված.
Կրակ տեղացեք, անդադար կրակ,
Փառք ժողովրդին, առատ է գնդակ.
Օ՜ն, կռվի՛նք տղերք, մինչև շունչ վերջին,
Արժանի լինինք փառքի պսակին:
Մեռնինք հուսալով՝ մերն է ապագան,
Մեռնինք, բայց կեցցե՜, կեցցե՜ Հայաստան.
Այսպես հորդորեց ու ինկավ արին,
Թողլով մեզ անուն հիշատակ բարին.
Ահեղ կռվի մեջ մի փոքրիկ հերոս,
Անմոռանալի կտրիճ Մարտիրոս:



<<ՇԱՏԽՈՒ  ՍԱՐԵՐ  ԱՆՈՒՇ ԶՈԶԱՆ>>
Շատխու սարեր անուշ զոզան,
Մեջի քրդեր զըմեն գազան:
Շատխու սարեր բացվե սուսուն,
Մեջի խայեր զըմեն թոսուն:
Ա՜խ, ինչ անեմ, որ ձեռ դառդակ,
Զալըմի ձեռ ընկեր են կրակ:
Շատխու սարեր շատ կոքով կեր,
Քյուրդ խայու ջան շատ կը մտրկեր:
Էն օր վեր մե սև պերեցին.
Որ քյուրդ ասկյար սախմնեցին:
Խեր չտեսնա էն օսմանցին,
Որ քյուրդի ձեռք չտեր այնալին:
Թաղա գլոխ աղբյուր չըռա,
Տայք-տաք արյուն մեջը կեռա:
Ազիզ, Ապրիկ չորս ընկերով,
Ծանրիկ քընեն մեկ ծառի խով:
Շատխու սարեր չէր խալե ձյուն,
Արյուն-արտսյունք Շատախ լեցուն:
Խաբար արեք կաթաղկոսին,
Թող ճարմ' անի ինոր ազգին,
Աղթամարա կղզին կըռեճ,
Թե որ կղեր մ'էլներ մեր մեջ,
Յա կը բերեր խայուն ֆարման,
Յա չէ կաներ դարդին դարման:



ԱՊՐԻԿԻՆ ՑՈՆ
Շատխու սարեր անուշ զոզան,
Մեջի քրդեր զըմեն գազան.
Էն օր վեր մի սև պերեցին,
Որ քուրտ ասքար սահմընեցին:
Շատխու կյալին շատ կաքավ կեր,
Քուրդն հայու ջան կը մրկեր.
Խեր չը տեսներ այն օսմանլուն,
Որ քրդու ձեռ չդներ այնալուն:
Շատխու սարեր բացվի սուսուն,
Էնոր մեջի հայեր թոսուն.
Ա՜խ, ի՛նչ անեմ որ ձեռ դատարկ.
Զուլմի ձեռ ինկեր են կըրակ:
Շատխու սարի ջրերն ին պաղ,
Շատխու հայեր արընճապաղ.
Սոնա պայով չինարի պես,
Մահ կուլ տվին Աբելի պես:
Թաղի գըլոխ ախպյուր չըռա,
Տաք-տաք արուն մեջ կը եռա.
Լըցեք շուշեք էտա շարպաթ,
Չորս նահատակ պիրեն արդար:
Շատխու սարեր չէր հալե ձյուն,
Արուն-արցունք Շատախ լեցուն.
Ջորիք բարձին կաթար-կաթար,
Չում Ըստամպոլ ճամբեք թաթար:
Ազիզ, Ապրիկ ջուխտ մ'ընկերով,
Ծանրիկ քընեն կեո ծառի խով.
Վարդեր բացվան ինոնց չում ծոց.
Շատուց հովցավ իրենց պարկ խոց:
Եղերովա ընցավ քարվան,
Շատխու հայեր էկած են Վան.
Վանա խոջեն թող քեֆ անի,
Էն գանկըտից չէր ըռազի:
Աղթամարա կաթողիկոս,
Թող նա քընի, անուն ափսոս.
Պարե'մ ինոր արեք ակախ,
Թե ավերավ Մոկս ու Շատախ:
Աղթամարա կղզին կըռեճ,
Թե որ կըղերմ էլներ մեր մեջ.
Յա կը պերեր հայուն ֆարման,
Յա մեր ցավին կաներ դարման:



<<ՎԱՐԱԳԱ  ՍԱՐ  ԲԱՑՎԵ  ՍՈՒՍՈՒՆ>>
Վարագա սար բացվե սասուն,
Քյաֆիր մորթե չորս հատ թոսուն:
Վարագա սար բացվե կանաչ,
Խալիթ կտրե ութ հատ ականջ:
Տոնյա-գյալին ուլոր-մուլոր,
ՈՒթ հատ կաչաղ արին բյուլոր,
Արևն առե Խաչ պատուխան,
Ակո, քյո ջալադներ եկան.
Ակոն գյո էն վեր մեկ քյարին,
ՈՒթ խատ խանչալ մեջ մեկ յարին:
Սելերն էկան ճռվռալեն:
Մերերն եկան մըռմըռալեն:



ՎԱՆԵՑՈՑ  ԵՐԳ
Արևն առեր մըջ բադանին,
Մերիկ մեռներ ուր Վարդանին:
Արևն առեր մըջ խաչերաց,
Մերիկ մեռներ թուխ աչերաց:
Դոնյա-գյալին թափիր բամբակ,
Խալլըթ կտրեց չորս հատ ջանդակ:
Վարագա սար բացվեր կակաչ,
Խալլըթ կտրեց ութ հատ ականջ:
Վարագա սար բացվեր սուսուն,
Խալլըթ կտրեց չորս հատ թոսուն:
Սելեր էկան ճըռճըռալեն,
Մերեր էկան մըռմըռալեն.
Ամմա՜ն, ամմա՜ն,  Խալլըթ աղա,
Օրորոցին խաթր արա՛:



<<ԽԱԲԱՐ  ՏԱՐԵՔ  ՀԱՐԻՆ,  ՄԱՐԻՆ>>
Խաբար տարեք հարին, մարին,
Հակո սպանած Կեմա սարին,
Գռոց ընկավ Վանա քյարին:
Խաբար տարեք գյուղի ռեսին,
Թուղթ մ'ալ խրկեք Կաթղակոսին:
Յաման, յաման դերիկո,
Շիվան, հաթի բերիկո,
Հակոն սպանած Գյադիկո...



ԴԵՊԻ  ՎԱՆ
Պատերազմի դաշտում դատը վերջացավ,
Մեր քաջ հայոց սրտեր հույսով լցվեցավ:
Արշավենք, սիրելի, դեպի սիրուն Վան,
Արշավենք, նազելի, դեպի անուշ Վան:
Մեր հայկական մի խումբ Կոտոլեն անցավ,
Մեջքերնին պատրոնտաշ, ձեռքին հրացան:
Հայդուկների ճամփան Թավրիզ-Հավթվան,
Կանցնեն կուռ շարքերով, կանցնեն դեպի Վան:
Առաջ գնանք անվախ, վառված սրտերով,
Թշնամուն հալածենք՝ խրոխտ շարքերով:

Ո՞Հ,  ՍՈԽԱԿ  ԻՄ
Սոխակ, ինչու՞ այդպես տխուր երգում ես,
Որու՞ համար այդպես կուլաս, կարտասվես,
Քաջ Փոխիկի մահվա՞ն վրա սգում ես:
Ո՛հ, ու՞ր երթամ, ո՛հ, ու՞ր փնտրեմ քաջ Փոխիկ,
ՈՒ՞ր պիտ գտնեմ միշտ իր խմբից անբաժան,
__Կոտոլ ձորում ընկած ճապաղ մեջ արյան:
__Կոտոլ ձորում ընկած է նա նահատակ:
Ո՛հ, սոխակ իմ, թռիր դեպի Շատախը,
Թաղի տղոց պատմիր Փոխիկի մահը.
Ինչպես ընկավ նա իր ընտիր խմբովը:


ԴԵՊԻ  ՍԻՐՈՒՆ  ՎԱՆ
Կանչեցեք, հայ տղեք,
Վառ-վառ երգերով,
Ճանապար կելնենք,
Քաջ ընկերներով:
Հալածենք թշնամուն,
Մուսին զենքերով,
Արշավեցեք տղեք,
Դեպի Հայաստան:
Արշավեցեք տղեք,
Դեպի սիրուն Վան,
Քաջ Ֆարամազ կանչեք,
Վառ-վառ երգերով:
Էլի դուրս կգան,
Քաջ ընկերներով
Կջարդեն քուրդերին,
Փայլուն զենքերով:
Դեհ ձեզի մեռնեմ,
Արշավեցեք հայ քաջեր
Դեպի սիրուն Վան:
Դեպի Հայաստան:

Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերԱ.Ս. Ղազինյան, Եր., 1989

Комментариев нет:

Отправить комментарий