29.07.2013

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


Դու’ք Վահագնի ծոռներ արի,
Արամազդի ռազմիկներ,
Դու’ք սրբազան հողի զարմեր,
Հայաստանի մարտիկներ,
Դու’ք արծիվներ սեգ լեռների, հպարտության տիտաններ:
Պատերազմի բովով անցած,
Հայոց բանակ մարտական,
«Մահն իմացյալ» զինվորներից` ունենք բազում նահատակ:
Նրանք մատաղ եղան հողին ու չտեսան հաղթանակ,
Կիսատ կյանքի մասունքները թողնելով մեզ հիշատակ:
Ժամանակը կանգ չի առնի, առաջ պիտի ընթանա,
Վայն եկել է տարել նրան, ով իր տեղում կդոփա:
Պատրաստ եղիր քո երդմանը, տոկա, կոփիր ինքդ քեզ,
Ու Արիացուն վայել փառքը պահիր Արեւ լույսի պես:
Ու թե հանկարծ նենգ թշնամին նորից տենչանք հղանա,
Որ Սեւանի ջրերի մեջ իր ոտքերը պիտ լվա,
Բազկի զարկը մեր բանակի, վզակոթին թող զգա,
Հայաստանի սահմաններից չորս ոտ առած հեռանա:

Комментариев нет:

Отправить комментарий