03.01.2013

ԱՐՑԱԽՑԻ ԱՍՊԵՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ



Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը հռչակված էր իր արագավազ ձիերով:
Հենց նման նժույգով էր սիգարշավում արցախյան լեռների մեջ կորած գյուղի զավակ Հովակիմ ՄուրադյանըՄյուրատը:
Երբ հայրը մեկնեց Մոսկվա վաստակիիր հետ տարավ նաև տղայինՀովակինՃակատագիրը շուտով նրանց նետեց Հոլանդիա և Բելգիաորտեղ ֆիզիկապես ամուրեռանդուն ու վճռական քսանամյա Հովակիմը զինվորագրվեց Արդենյան հեծյալ եգերական գնդին:
Իր պոռթկուն բնավորության համար նրան կոչում էին ՙանզուսպ գասկոնացի՚որ բազմաթիվ մենամարտներից հաղթող է դուրս եկել:


1792թնա ստացավ լեյտենանտի կոչումիսկ 1795թհոկտեմբերի 7-ին հեծյալ եգերական էսկադրոնի հրամանատարարդեն կապիտան Հովակիմ Մյուրատը անցավ գեներալ Բոնապարտի ենթակայության տակ և մասնակցեց Փարիզում ապստամբած ռոյալիստների գնդակահարությանը:
Մեկ տարի անց 1796թՄյուրատը Իտալիայում իր մատուցած ծառայությունների համար ստանում է բրիգադային գեներալի կոչում:
1798-1801թթՆապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ արդեն դիվիզիոնային գեներալ Մյուրատի հեծելազորը ջախջախում է մամլյուքների ու թուրքերի միացյալ հեծելազորին:
Մյուրատը մեկն էր նրանցիցովքեր Բոնապարտին բերեցին իշխանությանՄասնավորապես` 1799թԲրյումերի 18-ին ¥նոյեմբերի 9-ին¤պետական հեղաշրջման ժամանակերբ ՙԴուրս շպրտեք այս ողջ կամպանիային՚ հրամանով Մյուրատը գրենադերների գլուխն անցած հինգ րոպեում ազատում է հինգ հարյուրի խորհրդի դահլիճը:
Մյուրատը կոնսուլական գվարդիայի զորահրամանատարն էրերբ ամուսնանում է Նապոլեոնի քրոջԿարոլինայիհետ 1782-1839թ.թ.:
Իտալական արշավանքին ակտիվ մասնակցության և Մարենգոյի ճակատամարտում գործած սխրանքների համար 1804թմայիսի 19-ինՄյուրատը ստանում է Ֆրանսիայի մարշալի կոչումպարգևատրվում Պատվավոր Լեգեոնի շքանշանով և նշանակվում սենատոր:
1808թՆապոլեոն Բոնապարտը դարձնում է Մյուրատին Նեապոլիտանիայի թագավոր:
Բոլորին է հայտնիոր Բոնապարտը շատ էր սիրում և վստահում նրանԲերենք Մյուրատի և Բոնապարտի երկխոսություններից մեկըորտեղ երևում է Բոնապարտների կողմից նրան ընտանիքի անդամ ընդունելըՆապոլեոնի եղբայր Լուսիենից հետո նա առավել սթափ դատողն էր:
ՄյուրատՙԵրբ Ֆրանսիան բարձրացրեց Ձեզ գահիննա ցանկանում էր ի դեմս Ձեզ տեսնել ժողովրդական առաջնորդին...: Եվ այժմ դուքնախապատվություն տալիս եք իշխանության խորհրդանշաններինորոնք Ձեզ համար օտար ենիսկ մեզ համարթշնամականև Եվրոպային հասկացնել եք տալիսթե ինչքան բարձր եք գնահատում այնինչ պակասում է մեզ բոլորիսնշանավոր ծագումը...՚:
Նապոլեոն. ՙԵս անսահմանորեն վստահում եմ Ձեզորպես իմ հեծելազորի պետիՍակայն տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմական գործողության մասին էայլ քաղաքական քայլիորն իմ կողմից համակողմանի մտածված է...՚:
Որպես հեծելազորի զորահրամանատարՄյուրատը անձամբ մասնակցել է 1812թռուսական կամպանիային և իր քաջության և արիության համար վայելում էր խորը հարգանք ռուս կազակների մոտ:
Քչերին է հայտնիոր 1814թԻտալիան կփորձի հետևել այդ փայլուն ՙհեծելազորայինի ու թագավորի՚ պատգամներինորը որոշ պատմաբանների կողմից ստացել է ՙսոլդաֆոն՚ մականունըԱրդարության համար պետք է նշելոր Նապոլեոնական մարշալների ու գեներալների մեծ մասը ոչ այնքան զորավարներ էինորքան թրատողներԲերենք մի քանի դրվագ նրա կյանքից.
Մի անգամ պատրաստվելով հարձակվելու քաղաքի վրա Ֆրանսիայի մարշալՆեապոլիտանիայի արքա Յոահիմ Մյուրատը դիմում է իր հրետանավորներինՙԿարծում եմ հակառակորդի պարսպի վրայի թնդանոթները ուժեղ կրակով կարող են դիմավորել մեզ՚:
ՙՄի անհանգստացեք, - պատասխանում են թնդանոթաձիգները,- հենց որ նրանք սկսեն կրակելմենք 10 րոպեից կլռեցնենք նրանց՚ՙԻսկ չի՞ կարելի 10 րոպե շուտ անել դա՚, - զայրանում է Մյուրատը:
Մարշալ Մյուրատը կարող էր ձի հեծած անցնել հակառակորդի շարքերի միջովօրերով չքնել և գրոհել թշնամու մեծաքանակ ուժերի վրազրույցի հրավիրել հակառակորդինբաց թողնել քաջությամբ աչքի ընկած գերի զինվորին:
Առաջինը մոտենալով Մոսկվայիննա գեներալ Միլորադովիչին խոստանում է ռուսական զորքին քաղաքից հեռանալու հնարավորությունտալ և կատարում է իր խոսքըՄարտի ամենաթեժ պահին արկերի պայթյունի տակ նստում էր առաջավոր գծի զինվորների հետ ճաշելուիր անձնական օրինակով խրախուսելով նրանց:
1815թսեպտեմբերին Մյուրատը ձերբակալվում է ավստրիացիների կողմից և հոկտեմբերի 13-ին դատապարտվում մահվանԴատավճիռը անհապաղ ի կատար է ածվում:
Նապոլեոն Բոնապարտը Մյուրատի մասին.
*Մյուրատը գերազանցում էր բոլորին քաջությամբ:
*Մարտում նա իսկական ասպետ էրիսկ կաբինետումանխելք մի պարծենկոտ:
*Նա իմ աջ ձեռք էրինքնուրույնություն ստացած:
*Չի եղել ավելի վճռականանվախ և փայլուն հեծելազորային այլ պետ:
*Ես երբեք չեմ տեսել հեծելազորային հարձակման ժամանակ նրանից խիզախվճռական և փայլուն այլ մարդու:

Комментариев нет:

Отправить комментарий