29.01.2013

ԲԱԼԹՅԱՆ ՄՐՐԿԱՀԱՎ - ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ



1910թ-ին Գևորգ Ստեփանյանը Երևանից մեկնեց Շուշի: Այն ժամանակ 40,000 բնակչություն ունեցող Շուշին հայկական արդյունաբերական և մշակույթային կենտրոններից մեկն էր Անդրկովկասում: Շուշիում նա ծամոթացավ Վարդանուշի հետ: Նրանք ամուսնացան: Նրանց առաջներկը Նելսոնն էր, որը ծնվել է 1913թ-ի Մարտի 28-ին: Հետագայում նրանք ունեցան ևս երեք արու զավակ: Գևորգ Ստեփանյանը գերմանական <<Զինգեռ>> ընկերության ներկայացուցիչն էր Շուշիում: 1916թ-ին ընտանիքը վերադարձավ Երևան: Ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրանց նկատմամբ, որովհետև 1920 թ-ի մարտի 23-ին թուրքական բանակը հիմնահատակ կործանեց Շուշին՝ հայոց ծաղկող մայրաքաղաքը, կոտորելով հայ բնակչությանը: Երկինքը նրան հետաքրքրում էր միշտ, դեռևս փոքր հասակից նա ընդգրկվել էր Երևանի ավիամոդելավորողների խմբակում: Երեխաները գնում էին Երևանի մոտակա բարձունքները և այնտեղից իրենց պատրաստած ինքնաթիռները բաց էին թողնում:

      1932թ-ին Նելսոնը ընդունվում է Բատայսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուների դպրոց, որն ավարտում է 1935 թ-ին: 1940թ-ին քաղաքացիական ավիացիայի պետի հրամանով, նրան հանձնվել է կրծքանշան 300,000 կմ թռիչքի համար: 1939թ-ին Նելսոնը ամուսնացավ Ֆիրա Կռիշտադի հետ: Նրանք ծանոթացել էին Բատայսկում Նելսոնի ուսումնառության ժամանակ: Օրեր շարունակ Ֆիրան սպասում էր օդանավակայանում, դիտելով նրա թռիչքները: 1939-ի օգոստոսի 14-ին Մին. Վոդիում ծնվում է նրանց որդին:
Հայրենական պատերազմից 24 ժամ անց Նելսոնն արդեն Օդեսայի շրջանի օկրուգում էր: Գերմանացիները հարձակվում էին Լենինգրադի ուղղությամբ: Նելսոնին տեղափոխեցին Բալթիկայի ռազմածովային գրոհային ավիացիա:
Գրոհայինների խումբը մարտական առաջադրանքի դուրս եկել եղանակային անբարենպաստ պայմաններում: 500 մետր բարձրությունից նրանք գրոհեցին թշնամու կենդանի ուժի կուտակման վրա: Հակառակորդը անկանոն կրակ բացեց: Կրտսեր լեյտենանտ Ստեփանյանը նկատելով, որ հակառակորդի զենիթային մարտկոցներից մեկը նշան է բնում հրամանատար Կոժինի ինքնաթիռին, ոչ մի րոպե չկորցնելով՝ վեր սլացավ անհետացավ ամպերի մեջ իսկ հետո սրընթաց ներքև խոյանալով շարքից հանեց զենիթային մարտկոցը: Արդեն 1941թ-ի դեկտեմբերի 28-ին 38 մարտական թռիչքների ընթացքում, նա ոչնչացրել էր 8 տանկ, 88 մեքենա, 65 զենիթային հրանոթ ու գնդացիր, մեկ գնացք և զինապահեստ: Ցուցաբերած խիզախության համար բալթյան նավատորմի զինվորական խորհուրդը միջնորդեց կրտսեր լեյտենանտ Ստեփանյանին շնորհելու խորհրդային միության հերոսի կոչումը: Կոչումը նա ստացավ մեկ տարի հետո, երբ բազմաթիվ անգամ գերազանցել էր այս ցուցանիշը: Պարգևները հեշտությամբ չէին տրվում նրան: 1942թ-ի Հուլիսի 17-ին սկսվեց ճակատամարտը Ստալինգրադի համար: Հետագայում այն կհամարվի բեկումնային երկրորդ աշխարհամարտում: Բայց այդ նույն տարվա ամռանը Ստալինգրադի գրավմանն էին սպասում ոչ միայն Գերմանիայում, այլև Ճապոնիայում և Թուրքիայում: Կազմ ու պատրաստ կանգնած թուրքական դիվիզիաների համար Ստալինգրադի անկումը ազդանշան էր լինելու խորհրդային միության վրա հարձակվելու համար: 1942թ-ի սեպտեմբերին ծանր էր վիճակը նաև հյուսիսում: Գերմանացիները Լենինգրադի գրավման հերթական օպերացիան էին իրագործում <<Նոր Լույս>> անվամբ: Մեր գրոհայինները մարտական թռիչքներ էին իրականացնում համարյա ամեն օր: Պետք էր կանգնեցնել թշնամուն: Ստեփանյանը սիրում էր կրկնել, որ պարդատիր չէ լավ գրոհայինը լինի  օդաչու, սակայն լավ օդաչուն անպայման պետք է լինի լավ գրոհային: Ստեփանյանը կարողանում էր թռչել նույնիսկ առանց քարտեզի: Նրա հիշողությունը ֆիքսում էր ամեն ինչ: 1943 թ-ի հոկտեմբերի 23-ին Ստեփանյանին շնորհվեց խորհրդային միության հերոսի կոչում: 1943թ-ի մարտի 21-ին: Չնայած նրան, որ Հայաստանը պատերազմի ժամանակ բազմաթիվ հերոսներ էր տվել, նրա գալուն առանձնակի կերպով էին սպասում: Մարդիկ կարծես վեցերորդ զգայարանով էին զգում, որ գործ ունեն արտասովոր մարդու հետ: Շատերն էին ուզում նրա հետ հանդիպել, շփվել, և Նելսոնը չեր մերժում ոչ մեկին: Նա հասկանում էր, ծանր ժամանակներ են, և մարդիկ կարիք ունեն հույսի: Հայաստանում Նելսոնը մնաց մեկ շաբաթ: Վերջին շաբաթը.....:
      1944թ-ի ապրիլը Նելսոնը դիմավորեց 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատարի պաշտոնում: Հիմա նա արդեն կարող էր կառավարել իր գրոհայիններին ներքևից: Բայց նրա կյանքում ոչինչ չփոխվեց: Նելսոնը շարունակում էր թռչել ու ինքն էր մարտի տանում իր զորքին: 1944թ-ի ապրիլի 28-ին գրոհայինները Նելսոնի հրամանատարությամբ ջախջախիչ հարված հասցրեցին հակառակորդի նավերին Սևաստոպոլ և Կոնստանցա ճանապարհների վրա: Ստեփանյանը մեծ հեղինակություն էր վայելում զորքի մեջ իր խիզախության համար: Ստեփանյանի գունդը Ղրիմի ազատագրությանն էր մասնակցել 1944թ-ի ապրիլի 22-ից հունիսի 23-ը:  Իսկ հունիսի 24-ին 47-րդ ավիագնդին շնորհվում է Թեոդոսյան պատվավոր անունը: 
Նելսոնը ոչ թե հաճախ էր ժպտում, այլ պարզապես ժպտադեմ էր: Մարդիկ սիրում էին նրան նույնիսկ հենց այդ պարզ և անկեղծ ժպիտի համար: Չնայած դրան , գործում նա թերացումներ չեր սիրում, և խիստ էր վերաբերվում դրանց: Նելսոնը սիրում էր կոնկրետությունը, որովհետև երկնքում ամեն ինչ պետք էր կոնկրետ լինել, այլապես եթե մի չնչին բան թերի լիներ, դա կարող էր կյանք արժենալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նելսոնը քաջ ծանոթ էր Բալթյան ռազմական թատերաբեմին, ուստի Ղրիմի ազատագրումից հետո 1944թ-ի հուլիսին հրամանատարությունը 47-րդ գրոհային ավիագունդը նորից ընդգրկեց Բալթյան ռազմածովային նավատորմի կազմում: Նախապատրաստվում էր մերձավոր Բալթիկայի ազատագրման օպերացիան, որտեղ ծովային ավիացիայի դերը մեծ պիտի լիներ: Այդ օրերին գնդի հետ թռիչքի ու ուսուցողական պարապմունքներից հետո, ազատ ժամանակ Նելսոնը շատ էր կարդում:
     47-րդ Թեոդոսյան ավիագունդը Բալթյան նավատորմի կազմում մասնակցեց Էստոնիայի և Լատվիայի ազատագրմանը: Առջևում Կուռլանդական կաթսան էր: Այստեղ գերմանացիրները կենտրոնացրել էին մեծ քանակությամբ ուժեր և անմատչելի պաշտպանական ուժեր ունենալով՝ կատաղի դիմադրություն էին ցույց տալիս: Ստեփանյանի գունդը կռվում էր Լիեպավայի երկնքում, որը գտնվում էր Կուռլանդական կաթսայից 20 կմ հեռավորության վրա: Գրոհայինները պիտի կտրեին հակառակորդին ծովային ուղիներից: 1944-ի վերջին երեք ամիսները ամենածանր էին գրոհայինների համար: Համարյա ամեն օր նրանք թռչում էին բարդ օդերևույթաբանական պայմաններում: Իսկ ներքևում նրանց դիմավորում էր հակառակորդի փոթորկալից կրակը: ԽՍՀՄ կրկնակի հերոս Չեռնոկովը ասում էր. <<Եվս մի այսպիսի աշուն, և կարելի է խելագառվել>>:
      Երիտասարդ օդաչուները Նելսոնին  ԲԱՏՅԱ էին անվանում, ու նա հպարտանում էր դրանով, իսկ հասակակիցներին ասում էր, որպեսզի հոգատար լինեն երիտասարդ օդաչուների նկատմամբ, հատկապես հիմա, երբ պատերազմը վերջանում է, քանի որ վաղը նրանք երկնքին ավելի օգտակար կլինեն քան մենք հիմա: 1944թ-ի օգոստոսի 18-ից, երբ նրան 239 մարտական թռիչքների համար ներկայացրին կրկնակի հերոսի կոչմանը՝ անցել էր 4 ամիս: Այդ ընթացքում Նելսոնը իրագործել էր ևս 19 թռիչք: Դեկտեմբերի 14-ին պատրաստվում էր հերթական՝ 259-րդ թռիչքին: Առաջադրանքը բարդ էր, և նա դա չեր թաքցնում մարտական ընկերներից: 1944թ-ի դեկտեմբերի 14-ին Նելսոնը վերջին անգամ գրոհի տարավ 47-րդ Թեոդոսյան ավիագունդը: Գերմանացիներն իրենց հատուկ ճշտությամբ վաղուց էին ուսումնասիրել Նելսոնի թռչելու մարտավարությունը: Երբ գրոհայինները մոտեցան հակառակորդի նավերին, ծովային ծանր մարտ սկսվեց նրա և գերմանական ինքնաթիռների մեջև: Նելսոնի ինքնաթիռը բոցավառվեց: Նելսոնը անմիջապես գնահատելով իրավիճակը՝ ինքնաթիռը ուղղեց դեպի հակադակորդի նավերը....   Գունդը կատարեց առաջադրանքը և վերադարձավ,,, առանց հրամանատարի: Հաջորդ օրը գնդում սգո միտինգ էր: Հրամանատարի տեղակալ Կիբիզովը երկար ժամանակ չեր կարողանում խոսել: Արցունքները խեղդում էին նրան: Օդաչուները նույնպես արտասվում էին: Դեկտեմբերի 22-ին խորհրդային միության հերոս դաղստանցի Յուսուֆ Ակայևը իր էսկադրիլիան գրոհի տարավ <<Վրեժխնդիր լինենք Ստեփանյանի համար>> մարտակոչով: Հրամանատարներից ոչ մեկ համարձակություն չուներ Նելսոնի մահվան բոթը հայտնել իր ծնողներին: Անգամ ավանդական Սև Թուղթը չուղարկեցին: Մայրը զգում էր, որ դժբախտություն է պատահել, սակայն չեր ցանկանում հավատալ: Նելսոնի զոհվելու, ինչպես նաև կրկնակի հերոսի արժանանալու լուրը ընտանիքը իմացավ 1945թ-ի մարտի 6-ին թերթերից: Զոհվելուց 4 ամիս առաջ նրան ներկայացրել էին կրկնակի հերոսի կոչմանը՝ 239 մարտական թռիչքի համար: Եվ այդպես էլ շնորհեցին, ինչպես կենդանության օրոք՝ ոչ հետմահու: Վերջին 20 թռիչքը այդտեղ հաշվառված չէր: 1946թ-ի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ԽՍՀՄ գերագույn խորհուրդի հրամանագիրը՝ Նելսոն Ստեփանյանի կիսանդրին ծննդավայրում՝ Շուշիում տեղադրելու մասին: Լեապայաում, որտեղ նա զոհվել էր նույնպես տեղադրվեց նրա արձանը:
     Զոհվելուց հետո էլ հերոսները չեն դադարում ապրել, խանգարելով հիշողության կորստով տառապողներին և օգնելով մարդկանց, որոնք ուզում են մարդ դառնալ: Շուշիում ազերիները ոչնչացրեցին Նելսոնի արձանը: Բայց քաղաքի ազատագրումից հետո նորը կանգնեցվեց:
     
 -Գրոհային օդաչուն բարոյական հայսկացություն է: Գրոհային օդաչուն գիտակցում է, որ խիզախ է նա, ով առանց վարանելու ընդառաջ է գնում գեղեցիկ մահվանը: Երկինք բարձրացող գրոհայինը ոչ թե զբոսանքի է գնում, այլ մահվան հետ հանդիպման:
-Ճիշտ է ասված, որ մարդու արիության ամենամեծ փորձությունը՝ պարտությունից չընկճվելն է: Իսկ գրոհային օդաչուն պարզապես իրավունք չունի պարտվելու: Մենք սակրավորի նման ենք՝ սխալվում ենք մեկ անգամ, պարտվում ենք նույնպես մեկ անգամ:
-Ինձ թվում է, որ ես մի թռչուն եմ, որի իջել է գետնին, ու մի տեսակ օրորվելով է քայլում: Ես գետնի վրա նույնիսկ ավելի զգույշ եմ լինում, քան երկնքում, որտեղ և ավելի լավ եմ տեսնում, և ավելի լավ եմ զգում: Գետնի վրա երբեմն սրտխառնոց եմ զգում: Ասես տարուբերվող մեքենայի մեջ լինեմ: Բայց հենց որ օդ եմ բարձրանում, ինձ զգում եմ ոնց որ ձուկը ջրում:
Ամենասիրած ու հետաքրքիր գործերը նահանջում են հայրենիքին սպառնացող վտանգի առաջ: Քաղաքակիրթ ժողովուրդների իսկական արիությունը՝ հանուն հայրենիքի ինքնազոհողության պատրաստակամությունն է: Ով ժողովրդի հետ չի կիսում նրա  վիշտը, անպայման իրեն մերժված կզգա նրա ուրախության տոնին:
Ազատությունը չի տրվում նրան, ով սոսկ խնդրում է այն: Ազատությունը աստվածների պարգևը չէ, այլ ժողովրդի զավակը, որը ծնվում է տառապալի երկունքով: Ազատությունը հեղված է արյունով, պատված վառոդի հոտով: Ազատությունը մեր մեջ ապրող ստրուկի մահն է:
Մայրիկս միշտ ուղեկցել է ինձ մարտի գնալիս: Երբ դեմ առ դեմ թռչում եմ հակառակորդի վրա, ու այդ պահին ինձ թվում է, թե երկնքից ինձ է նայում մայրիկը, որն ասես օրհնում է ինձ:
  Ես զինվորական մարդ եմ: Ես ենթարկվում եմ իմ պետերին, ես հաղթանակ եմ ստեղծում, այլ ոչ թե կարիերա: Ես հրաժարվեցի գնդի հրամանատարի պաշտոնից:  Թեև իմ կամքը հաշվի չառան ու նշանակեցին: Հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ ընկերներս իմ  մեջ փոփոխություն չնկատեն: Լինել այնպիսին, ինչպիսին որ միշտ եմ եղել:                                        

                                                                   Նելսոն Ստեփանյանի օրագրից 

 -1941 թվականի հուլիսին, պատերազմի ամենածանր օրերին, բալթիական ռազմածովային նավատորմի հրամանատար՝ մարշալ Ժովոռոնկովից հրաման ենք ստանում, որ բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնենք դեպի Լենինգրադ շարժվող գերմանական նավատորմի պահականավը: Ստեփանյանի ղեկավարած ինքնաթիռների խումբը նավերին մոտենալիս հանդիպեց ուժգին զենիթային պաշտպանական կրակի: Այդ պահին նա իրեն զորավարի պես դրսևորեց: Տեսնելով, որ ուղղակի նավերի վրա գրոհելն անիմաստ է, հրամայեց. - <<Կթռչենք նավերի շուրջը, թող գերմանացիները այնքան կրակեն, մինչև շիկանան փողերը և զինամթերքն էլ ծախսեն>>: Շփոթահար թշնամին չեր հասկանում, թե ինչ է հետապնդում այդ մանևրը: Բայց ահա Նելսոնը ընտրեց հարմար պահ, և գրոհեց արևի կողմից: Գերմանացիները չհասցրեցին անգամ ուշքի գալ: Այդ օրը Նելսոնը իր խմբով խորտակեց երկու գերմանական պահականավ:
     <<Ծանրորեն տարուբերվելով գորշ ջրերի մեջ լողում էին հակառակորդի ռազմանավերը: Որքան ավելի մոտ այնդքան ուժգնանում էր կրակը, հզոր մեքենան հնազանդորեն ենթարկվում էր օդաչուի ամեն մի հրահանդին: Ամենամեծ նավը ինքնաթիռի տակ էր գտնվում: Նելսոնը ցած նետեց մարտագլխիկը և պայթյունի ալիքը մոտ 100 մետր վեր է նետում Նելսոբ Ստեփանյանի ինքնաթիռը: Նա մի պահ գիտակցությունը կորցնում է, իսկ երբ բացում է աչքերը նրա հայացքի առջև հառնում է երկու կես եղած թշնամու նավը: Եթե ռումբերի վրա գրվեին դրանք նետող օդաչուների անունները, ապա այդ պահին, ութը տառը(Степанян), որը կազմում էր բալթիկայի արժվի ազգանունը սարսափահար կկարդային գերմանացիները>>:
                                                     <<Правда>> 1942թ. ապրիլ.

<<Մարտից հետո առավել աչքի ընկած օդաչուներին, այդ թվում և Ստեփանյանին հրամանատարությունը պարգևատրեց կարմիր դրոշի շքանշաններով: Երբ հանձնում էին պարգևները, Նելսոնն ասաց. <<Պաշտպանելով Լենինգրադը, ես պաշտպանում եմ իմ արևավառ Հայաստանը: Մենք հավատացնում ենք ձեզ, որ բալթիական օդաչուները ֆաշիստական նավերին թույլ չեն տա ազատ լողալ մեր ֆիննական ծոցում>>: Պատերազմի ընթացքում Նելսոն Ստեփանյանը երեք անգամ պարգևատրվեց կարմիր դրոշի, և երկու անգամ Լենինի շքանշաններով:>>
                                                            ԽԱՀՄ հերոս՝ Կարասյով


<<1942թ-ին ՅՈՒ-88 մակնիշի 28 ինքնաթիռ վայրեջք կատարեց Կոտլիի օդանավակայանում, որը գտնվում է Լենինգրադից 116 կիլոմետր հեռավորության վրա: Այդ ինքնաթիռները պետք է ռմբակոծեին Լենինգրադը: Գրոհայինները հրաման ստացան ոչնչացնել նրանց հենց օդանավակայանում: Մեր խումբն աննկատ մոտեցավ և դիպուկ նշանառությամբ սկսեց ռմբակոծել ինքնաթիռները: ՅՈՒՆԿԵՍՆԵՐԻ առաջին շարքը հրդեհի բոցերի մեջ էր: Երրորդ գրոհից հետո մեր ԻԼ-երը սկսեցին հետ գալ, և հանկարծ Նելսոնը անջատվեց խմբից և ասես պատրաստվում էր վայրեջք կատարել: Գերմանացիները կրակը դադարեցրին, զարմացած նայելով, թե ինչպես է մեր օդաչուն փորձում վայեջք կատարել իրենց օդանավակայանում: Հանկարծ Ստեփանյանը շրջվեց դեպի 4  անվնաս մնացած ՅՈՒՆԿԵՍՆԵՐԻ ուղղությունը և դիպուկ կրակով հրդեհեց դրանք: Նման խորամանկության կարող էր դիմել շատ խիզախ և արի օդաչուն:>>                    
                                      ԽԱՀՄ հերոս՝ Կարասյով


ԱՂԲՅՈՒՐԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

Комментариев нет:

Отправить комментарий