Վանը կոչվել է Մաննա՝ ըստ Ուրարտական պատմության, ապա Տուշպա, Տոսպ, Բիայնա, Վանական և Վան: Այս անուններից է առաջացել Վասպուրական անունը, որը նշանակում է Վեհորդիք կամ Քաջորդիք: Քաղաքը կառուցվել է Վանա ծովակ լոչված ջրի ափին, և եղել է հայկական լեռնաշխարհում կազմակերպված Նայիրյան ցեղերի առաջին պետության մայրաքաղաքը:
Վան անվան ծագումը՝ հավանաբար ավան բառից է առաջացել կրճատ ձևով և ահավասիկ այդ պատճառով է, որ Հայաստանում շինվել են քաղաքներ ավան-ով բարդացած, օրինակ՝ Շիրակավան, Արշակավան, Բագավան, Զարեհավան և այլն:
Վան քաղաքում է ծնվել 4 Ապրիլի 1820 թվականին համայն հայության՝ Հայրիկ կոչվող Մկրտիչ Ա. Վանեցին, Հայոց Հայրիկ՝ Խրիմյան Հայրիկը:
Անմահ է նա իր կատարած հայտնի ու անհայտ ազգապաշտպանման ու ազգաշեն գործերով: Եղել է Պատվիրակ Բեռլինի վեհաժողովում, Պատրիարք Կ.Պոլսի Աթոռի, Կաթողիկոս՝ Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի և իր մահկանացուն կնքել 29 Հոկտեմբերի 1907 թվականին Վաղարշապատում:
Վան քաղաքում ստեղծագործել է հայտնի նկարիչ Փ. Թերլեմեզյանը: Վանը եղել է նաև արհեստական կենտրոն. Վանեցիները մեծամասամբ զբաղվել են ոսկերչությամբ և վաճառականությամբ: Ճարտարապետությունը նաև մեծ տեղ է գրավել Վանում: Աղթամար կղզիի վրա եղել են կարևոր շինություններ, որոնցից միայն կանգուն է մնացել Սուրբ Խաչ Եկեղեցին 915-921 թիվ, որը հայկական ճարտարապետության գոհարներից մեկն է:
ՏԱՐԱԶԸ
Վասպուրականցի կանացի տարազը ունեցել է երկու տարբերակ, առաջինը եղել է ավանդական տարազը՝ որը տարածված է եղել Վասպուրականի գավառներում, իսկ երկրորդը՝ առաջին տարազի ձևի կատարելագործված ձևն էր, որը մշակվել էր 19-րդ դարում՝ Վան քաղաքում: Վանուհու տարազը պարզ է և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ. ունի դրամաշար գլխարկ, որը ծածկվում է բաց գույն գլխաշորով: Հագուստն ունի երկար փեշ, որի վրայից կապվում է ծալքերով գոտի. ուշագրավ է ձեռքով կարված գունավոր նախշերով գոգնոցը:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազներև և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий