Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա: Այսպես է վկայում
մարդկային ցեղի պատմությունը, որը չունի մի հատիկ էջ, որ գրված չլիներ արյունով:

Մարդն աշխարհ է եկել սեղմված բռունցքով, որ իր առաջին զենքն է եկել՝ միշտ պատրաստ հարձակվելու, հարվածելու, ոչնչացնելու այն ամենը, ինչ որ սպառնացել է իր զորությանը:
Նա իր թշնամին է համարել այն բոլոր ուժերը, որոնց գոյության փաստը այս կամ այն ձևով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ <<ազատությանը>>: Եվեթե մի օր միանալով իր նմաններին, մղվել է վարելու ցեղային՝ և ապա դարեր հետո պետական կյանք, դա եղել է ոչ թե գոյության պայքարին վերջ տալու ցանկությամբ, այլ այդ վերջինը ավելի հեշտ և արգասավոր դարձնելու նպատակով:
Առաջին կազմակերպությունը, որին ծնունդ է տվել մարդը, եղել է զինվորականը. ինչպես և առաջին արվեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարվեստը:
Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակյաց էր՝ դեմ հանդիման բնության ուժերին: Նույնն է մնացել և այսօր, որպես անդամ հասարակության և պետության:
Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջության բոլոր աստիճանների վրա: Մշտական կռվի մեջ էր, որ նա ստիպված էր ապահովել իր սնունդը: Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն կյանքը: Մի օր էլ, երբ իր նստակյացության հետ ծնունդ առավ սեփական հողի գաղափարը՝ պատերազմը սկսվեց բորբոքվել և հայրենիքների շուրջը:
Այսպես, արյունն է գծել և դեռ արյունն է գծում մարդկային ցեղի ուղին: Ճիշտ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամփով փոխված են միջցեղային պայքարի զենքներն ու ձևերը, բայց դրա էությունը մնացել է նույնը:
Մարդկային ցեղի գոյության ձիգ տարածության վրա չի եղել մի ժամանակաշրջան, որ նրա գազանն ավելի ուժեղ չլիներ, քան՝ մարդը: Քաղաքակրթությունը սպանելու փոխարեն միայն թշնամացրել է գազանը մարդու մեջ: Նա երկաթե սանձեր է դրել մարդու անասնական հակումներին՝ դարձնելով ավելի զուսպ, բայց ոչ այլասեր:
Մեր պատմության ծանոթ Ալանները պաշատում էին մերկ սուրը՝ թաղված գետնի մեջ՝ ճշմարիտ անձնավորումը իրենց վայրագության:
Էապես փոխված չի ռազմական պաշտամունքի առարկան և այսօր: <<Անհայտ զինվորի>> գերեզմանն այլ բան չէ, եթե ոչ սրի պաշտամունքը, անշուշտ, ավելի գեղարվեստական ձևի:
Թշնամու գանկերը կազմում են տոնօրյա զարդն ալանների: Այսօր ջախջախված թշնամուց խլված թնդանոթները, դրոշակները և այլ ձևի ավարներն են զարդարում հաղթանակի թանգարանները:
Հին ժամանակ, որպես արիանալու միջոց պատռում էին կռվում ընկած առաջնորդի կուրծքը և երկյուղածորեն վայելում էին նրա սիրտը: Եվ որևէ հերոսի սիրտն ուտողը կհամարվեր անպարտելի: Արիության և ռազմական խանդավառության աղբյուրների կարիք ունի և այսօրվա մարդկությունը, որն իր հերոսների սիրտը ուտելու փոխարեն դաստիարակչական ճիգեր ճի խնայում՝ նրանց մարտական ոգին տեղափոխելու նոր սերունդների սրտի մեջ:
Միկադոյի հայրենիքում ամեն տարի,. երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդը իր հանդիսավոր ուխտագնացություններն է սկսում դեպի իր անմահների՝ իր փառքի և մեծության ճամփին իրենց արյունը թափած ռազմիկների գերեզմանները, և նրանց ամենամյա ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մեջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի: Ահա՛ թե ո՞ւր է գաղտնիքն այն հրաշագործ ուժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ և աստվածային արհամարանք դեպի մահը:
Օրվա մարդկության պաշտած սուրը մերկ չէ և թաղված չէ գետնի մեջ, ոչ էլ հրապարակի վրա է: Նա թաղված է ժողովուրդների հոգու մեջ:
Կա ամենակուլ եսականությունը, ատելությունը, նախանձը, կա և այդ չար ուժերի տարերային պոռթկումը ինչպես անհատների, այնպես էլ ազգերի և ցեղերի միջև:
Չկա մի ժողովուրդ, բացի հայությունից, որի հանճարն այսօր չծառայեր ավելի պատերազմին, քան խաղաղության գործին, որի մի ձեռքը եթե քրտնում է խաղաղ շինարարության մեջ, մյուս ձեռքը զենք է կռում թշնամու համար, որը հակառակ նյութական զինաթափության մասին այնքան հաճախ լսվող խոսքերին, շարունակում է զինվել միշտ ավելի կատարելագործված զենքերով:
Կա, վերացված չէ երբեք արտաքին վտանքը և ժողովուրդները տենդորեն պատրաստվում են՝ վաղը հաղթական կամ նվազ պարտված դուրս գալու համար ճակատագրական բախումներից:

<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
Комментариев нет:
Отправить комментарий