Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, Միջագետքում և
արևելամիջերկիածովյան ավազանում՝ Առաջավոր Ասիայի Մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտանիի թագավորութունը, ըստ հայկական պատմական ավանդության, Հայկազուն հարստությանը պատկանող իր տիրակալներով:
Մի շարք մանր իշխանությունների միավորման հետևանքով Ք.ա. 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում՝ Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծվում է Միտանիի թագավորությունը՝ Վաշուգանե մայրաքաղաքով: Միտաննիի պետական կառուցվածքի բնորոշ գծերից էր նրա կազմի մեջ բազմաթիվ կիսանկախ շրջանների և մանր թագավորությունների առկայությունը, որոնք պարտավոր էին տուրք վճարել և մարտիկներ տրամադրել պատերազմների ժամանակ:
Միտաննիի թագավորությունը սկսվում է էական դերակատարություն ունենալ Առաջավոր Ասիայում Ք.ա. 16-րդ դարի վերջին: Միտաննիի հզորության հիմնադիրներն են համարվում Պարատառնա և Սաուսադատար թագավորները (Ք.ա. 15-րդ դարի առաջին կեսին): Եգիպտոսի, Բաբելոնի, Խեթական Թագավորությունների տիրակալների շարքում Միտաննիի արքաներև ևս կրում են <<Մեծ Թագավոր>> տիտղոսը:
Նվաճումները
Միտաննիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Առապախա (ներկայիս Իրաքի տարածքում գտնվող Քերքուքը), ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում՝ մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրականի ծովեզրը (Ուգարիաթ) և Կիլիկիան Տավրոսի լեռները: Միտանիի իշխանությունը հյուսիսում տարածվել է առնվազն մինչև Արևմտյան Եփրատի և Արածանիի միախառնման շրջանը: Դժվար է ասել, թե մինչև ո՛ւր էր տարածվում Միտաննիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններում: Միտաննիի արքա Տուշրատտայի (Ք.ա. 14-րդ դ. կեսեր) մի արձանագրությունից եզրակացվել է, որ Միտաննիի կառավարման համակարգի մեջ մտել են Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանն ամբողջությամբ: Եգիպտական աղբյուրները վկայում են, որ մարտակառքերի համար փայտանյութը Եգիպտոս էր բերվում Նահարինա երկրից, ընդ որում, հիշատակվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են Տրապիզոնից քիչ հարավ և Արարատի ստորոտներին:
Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին: Այդ մասին են վկայում նրանց ինչպես հնդեվրոպական անունները, այնպես էլ դիցարանի հնդեվրոպական բնութագրերը: Բավական է նշել, որ Միտաննիի դիցարանում պաշտվում էին հնդեվրոպական գլխավոր աստվածներ Միթրան (Միհրը), Վարունան, Ինդրան:
ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ.

Մովսես Խորենացու վկայակոչած Հայկազուն նահապետերի ու արքաների ցանկում միավորվել են ոչ թե մեկ արքայատան, այլ տարբեր ժամանակներում Հայկական լեռնաշխարհում գոյացած մի քանի պետական կազմավորումների տիրակալները: Պարետից սկսվող և Վաշտակով ավարտվող նոր շարքի դարաշրջանը, փաստերի քննությամբ, թվագրվում է Ք.ա. 16-13 -րդ դդ., որը ճշգրտորեն համապատասխանում է Միտաննիի թագավորության ժամանակաշրջանին: Միտաննիի առաջին և վերջին հզոր տիրակալները՝ <<Մեծ թագավոր>> տիտղոսով, եղել է Պարատառնան և Վասաշատան, որոնց անունները գրեթե նույնանում են Պարետին ու Վաշտակին: Միտաննիի երկրորդ հզորագույն արքաի անունը՝ Sausadatar, Սօսանուէր անվան վաղ տարբերակն է (անվան երկրորդ բաղադրիչը՝ -դատ(ար), նշանակում է <<նվեր, տրված, տուր(ք)>>, օրինակ՝ Տրդատ, Վարազդատ և այլն, առաջին հատվածը՝ Սաւս, գրաբարի աւ>օ օրինաչափության համաձայն, դառնում է Սօս, իսկ ողջ անունը՝ Սօսանուէր):
Հետաքրքրական է նաև, որ հայ նոր պատմագարության հայր Միքայել Չամչյանցի (18-րդ դար) բերված գահաժամկետները (որոնց սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ) գումարելով՝ Պարետ - Վաշտակ շարքի իշխանության տևողությունը ստանում ենք 281 տարի, որը համապատասխանում է Միտաննիի գոյության ժամանակաշրջանին:
Այս ամենը նշանակում է, որ հնդեվրոպական ծագում ունեցող հարավ-հայաստանյան թագավորության տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվել են բնիկ հայ արքաները՝ Հայկազուններ, ուստի Միտաննի-Նահարինա թագավորությունը պետք է դիտարակել որպես հայոց պատմության անբաժանելի մասը:
Միտաննիի թագավորությանը վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի Նոր թագավորության տիրակալների դեմ, քանի որ վերջիններս շարունակում էին հիքսոսների վրիժառու պատերազմները՝ հարվածներն ուղղելով դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան, ուր հիքսոսյան արշավանքներից հետո գոյացել էին մի քանի պետություններ: Վերջիններիս դեմ հաջողության հասնելով՝ Թութմոս Գ փարավոնը (դեռևս նրա նախնի՝ Թութմոս Ա- օրոք՝ Ք.ա. 16-րդ դ. երկրորդ կես, տեղի է ունեցել եգիպտա-միտաննիական առաջին բախումը) Ք.ա. 1450-ական թթ. անցնում է Եփրատը և բախվում Միտաննիի հետ:
Եգիպտոսի և Միտաննիի պատերազմները մղվում են Միջերկրական ծովի արևելյան ավազանում գերիշխանության համար: Թութմոս Գ-ն հասնում է որոշակի հաջողության, սակայն դրությունը փոխվում է նրա հաջորդ Ամենհոթեպ Բ-ի օրոք, երբ Միտաննիի տիրակալ Սաուսադատարը շռնդալից հաջողությամբ հաղթանակներ տանելով՝ արևելամիջերկրածովյան ավազանի մեծ մասն ազատում է եգիպտացիներից՝ այնտեղ ամրապնդելով Միտաննիի իշխանությունը: Ամենհոթեպ Բ-ն բազմաթիվ արշավանքներ է ձեռնարկում Միտաննիի դեմ, որոնք, ըստ էության, փոփոխություն չեն մտցնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում: Ի վերջո, նրա որդին՝ Թութմոս Դ փարավոնը (1400-1390թթ.), ստիպված էր հաշտություն առաջարկել Միտաննիի արքա Արտադամային: Կնքված հաշտությունը ամրապնդվում է խնամիական ամուսնություններով. մի սերունդ Միտաննիի արքայադստրերը դառնում էին եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր: Դաշինքի կնքման համար առավել շահագրգռված էր եգիպտական կողմը:
Եզրակացություն
Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատավեցին քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր: Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի Նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը՝ Հայաստանի հարավում և Հյուսիսային Միջագետքոում բարձրացած Միտաննիի հնդեվրոպական թագավորությունը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ Հայկազուններ:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Комментариев нет:
Отправить комментарий