
Գեներալ-լեյտենանտ Վալերիան (Ռոստոմ) Գրիգորիի Մադաթյանը ծնվել է 1782 Արցախի Ավետարանոց գյուղում: Ռուսաստան առաջին անգամ ոտք է դրել 15 տարեկան հասակում, երբ գտնվում էր Արցախի կառավարիչ Ջեմշիդի պատվիրակության մեջ, որը գալով Սանկտ Պետերբուրգ, Պավել առաջին կայսրից խնդրում էր պաշտպանական զորաջոկատներ, որպեսզի ընդունակ լինեն պաշտպանվել թուրքական ու պարսկական զորքերի հարձակումներից: Պետերբուրգում պատանի Ռոստոմը ցանկություն է հայտնում ընդունվել ռուսական զինվորական ծառայություն և կարճ ժամանակ անց ստանում է Պրեոբրեժենսկի գնդի կրտսեր ենթասպայի կոչում: Հետագայում ծառայությունը շարունակել է Պավլոգրադսկի շրջանային գնդում: Ծառայակիցները նրան բնութագրում էին որպես անմիջական, կենսուրախ երիտասարդի, որին հաջողվեց հեշտությամբ համագործակցել ռուսական սպայական կազմի հետ:
Ռազմական առաջին մկրտությունը իշխան Մադաթյանը ստացել է ռուս-թուրքական պատերազմի ընթացքում 1806-1812թթ-ին: Այդ պահից սկսած հաղթանակի աստվածը երբեք նրանից չհեռացավ: Մինչև իր բարձրագույն զինվորական կոչումը, Մադաթյանը պարգևատրվել էր երկու ոսկե թրով, որոնց վրա գրառված էր <<Արիության համար>>, ինչպես նաև սուրբ Գեորգիի 4-րդ, 3-րդ աստիճանի, սուրբ Աննայի 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի, սուրբ Վլադիմիրի 3-րդ և 2-րդ աստիճանի, Ալեքսանդր Նևսկու և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխի շքանշաններով: Ժանակակիցները նրան հաճախ էին համեմատում Նապոլեոնի մարշալ՝ Հովհան Մյուրատի հետ: Հեմեմատություն կատարողները նույնիսկ չէին էլ կռահում, թե ինչքան մոտիկ է իրենց համեմատությունը իրականությանը: Չէ որ Մադաթյանն ու Մյուրատը հանդիսանում էի հողակիցներ, ծնվել են Վարանդայի շրջանի միմյանց հարևան գյուղերում, սակայն անձամբ իրար երբեք չեն հանդիպել: Նույնիսկ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ երկուսին էր ընձեռնված ամենաթեժ մարտերում ճակատագրական որոշումներ կայացնել, կռվել միմյանց դեմ՝ Մյուրատը՝ Ֆրանսիայի իսկ Մադաթյանը՝ Ռուսաստանի կողմից: Եվ հրամայելով հարձակում հարձակման հետևից, նույնիսկ գաղափար չունեին, միմյանց մասին:
![]() |
Մադաթյանի սերունդները Բուլղարիայում կանգնեցված կիսանդրիի մոտ |
Մադաթյանի մեծահոգությանը քաջ ծանոթ էին հատկապես թուրք զինվորներն ու հրամանատարները, որոնք հարգելով Մադաթյանի ասպետությունն ու ազնվությունը, թույլ տվեցին բացել ամրոցի դարպասները և թաղել մեծանուն զորավարին սուրբ Գեորգի եկեղեցու գերեզմանատանը՝ քրիստոնեական ծեսերով: Հետագայում, զորավարի կինը՝ Սոֆիա Մադաթյան-Մուխանովնան ամուսնու աճյունը տեղափոխեց Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու վանքի գերեզմանատուն, որտեղ թաղված են ռուսական բանակի մեծանուն զորավարները:
Ահա այսպես ավարտվեց մեծն ասպետի երկրային կյանքը: Նրա մահվան վայրում ռուսական և բուլղարական իշխանությունների բարձր հովանավորությամբ բացվել է պուրակ՝ զորավարի անունով և նրա բրոնզաձույլ արձանը՝ մարմարե պատվանդանի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий