14.11.2012

Աստղիկ, Անահիտ, Նանե դիցուհիների մաղթանքները



-Երբ կինը սիրում է, նրա սիրտը նմանվում է ոսկե տաճարի, ես այդ տաճարը կլցնեմ սիրո նեկտարով ու կներկեմ երազի գույներով, որ կինն այդ սիրով միշտ խենթացնի տղամարդկանց

                                                                                  Աստղիկ դիցուհի



-Քիչ է սիրել, պետք է, որ սերը նաև սրբագործված լինի: Ես այդ սիրո նեկտարին կխառնեմ պտղաբերության շաղախը, և դրանից կծնվի ընտանիքը: Ես կնվիրեմ կնոջը արարչական ամենամեծ շնորհը` մայրությունը, և դրանով իսկ նրան կդարձնեմ հար պաշտելի տղամարդու կողմից:

                                                                                  Անահիտ դիցուհի


Քիչ է ստեղծել ընտանիք, պետք է նաև պահել այն, և միայն ողջախոհությամբ կարելի է ամուր պահել սիրով ստեղծված ընտանիքը: Սիրող  կնոջ կողքին տղամարդը երջանիկ է, ընտանիքով` հարուստ, իսկ ողջախոհ կնոջ կողքին` իմաստուն: ,,,,,, Ես կօժտեմ հայուհուն այս շնորհներով, և նա կդառնա աշխարհի ամենաերանելի կինը:

                                                                                 Նանե դիցուհի

Комментариев нет:

Отправить комментарий