13.11.2012

ԿԱՊՈՒՅՏ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՉՔԵՐԸ ՀԱՅԻ



Կապույտ չեն եղել աչքերը հայի
Ոչ միլիոն տարի, ոչ հազար տարի, ոչ դարեր առաջ,
Ոչ մի ժամանակ...

Սև աչքերով են ծնվել հայերը՝
Ածուխի պես սև,
Մրի նման սև,
Սև կուպրի նման...

Իր Արարչական տարածքը
Հային սև աչք է տվել,
Սև մազ ու միրուք,
Եվ այդպես է նա
Անցել պատմական իր ուրույն ուղին...

Բայց ունեցել ենք այլագույն աչքով
Հազար թշնամի, հազար բարեկամ,
Ու երբ եկել են ու Հայքին տիրել այլագույն աչքով Ազգ-թշնամիներ
Նաև բարեկամ,
Հայի գենի մեջ գույներ են խառնել,
Ու միլիոնի մեջ նաև մեկ-երկու
Այլագույն աչքով հայեր են ծնվել...

Բայց գենը հայի,
Գենն Արարչական,
Ինքնամաքրումի բանական ճամփան
Երբեք չի շեղել,
Ու հայը միայն ծնվել-ապրել է
Իր սև աչքերով,
Բեղ ու միրուքով՝
Ածուխի պես սև,
Մրի նման սև,
Սև կուպրի նման...

Միշտ սև են եղել աչքերը հայի...

1970 Տիգրան Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий