18.12.2013

ԾԱՆԻ՛Ր ԹՇՆԱՄՈՒԴ



Ճանաչի՛ր թշնամուդ: Այդ երկու բառն էլ գիրի հոգուդ մեջ, որ չմոռանաս երբեք:
    Մարդկային է՝ անհայտից վախենալ:
    Մեզ անծանոթ մի աննշան զորախմբակի գիշերվա գրոհն ավելի ահավոր է, քան մի ծանոթ գնդի հարձակումը ցերեկը:
     Թշնամին ավելի ուժեղ է, երբ չենք ճանաչում նրան:
     Մենք ավելի թույլ ենք, երբ անծանոթ ենք մեզ մահ սպառնացողին:
     Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռվի ձևերը, կարող է չափազանց հարձակվողական թվալ մեզ, մի ռազմավար, որի հետևակ և անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից գերադասում է տագնապի աղետալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործուն թվալ, եթե ստուգապես ծանոթ չենք նրան:
    Իսկ երբ ծանոթ ենք նրա հոգեբանության՝ մենք մեծապես կարող ենք օգտվել նրա թերություններից, կրավորական և տատանվող ոգուց, ինչպես և կարող ենք տեղին ու ժամանակին հեշտությամբ ամլության դատապարտել նրա առավելությունները: 
    Ծանոթանալով թշնամու ռազմավարական հայացքներին, ասել է՝ նրա կռիվները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ հանկարծակիի գալու անհաճո վտանգներից:
     Չկա ավելի անմեղ բան, քան թաթար կռվողների դիրքերում բարձրացած <<Ալլա՜հ, ալլա՜հ>> գոռում, գոչումը: Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում թե թշնամին հարձակավում է, առաջանում: Բայց այդ ցեղի հոգեբանության անծանոթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպես որոտմունք՝ շանթից, հարվածից առաջ:
     Փորձեք երկու անգամ, միևնույն ժամին կամ միևնույն կետի վրա պարտության մատնել թուրք և թաթար զորքը, և այլևս այդ աննուղղա ճակատագրապաշտը չի հանդգնի նույն կետի վրա անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստավոր լինեն իր համար:
    Վա՜յ թաթար զորքին, եթե նրա առաջին փորձը անհաջող անցավ, կորած է նա: Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զորքը: 
    Որքան հոգեբանորեն տարբերվում են ժողովուրդները, նույնքան էլ՝ իրենց բանակները: Գերազանցորեն կարգապահ և հարձակողական է գերման զինվորը, հնարաղետ և ուրախ՝ ֆրանսիացին, անասանելիորեն տոկուն է ռուսը, պաղարյուն՝ անգլիացին: 
    Երիտասարդ ժողովուրդները ավելի ռազմասեր և անհանգիստ են լինում: Քաղաքական իդեալները զգալիորեն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը:
    Զենքի հաջողությունները բարձրացնում են, անհաջողությունները՝ ձգում նրանց ռազմունակությունը:
     Ցեղերի խառնվածքի ինչպես և ռազմագիտական մտքի վրա մեծապես ազդում է ֆիզիկական միջավայրը, դաստիարակությունը, հարևանների վերաբերմունքը և այլն: 
     Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու ավելի ուժեղ ես զգում քեզ, ավելի թույլ՝ թշնամուդ:
    Այո՛, որքան լավ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թույլ է նա քեզ համար: Ճանաչի՛ր թշնամուդ, որ հեշտությամբ հաղթես նրան: 
    <<Կեսարը - ասում է Պլուտարքոսը - ճանաչում էր  նրանց, որոնց կառաջնորդեր դեպի կռիվ, և նրանց, որոնց դեմ պատերազմում էր>>:

Հայության մահացու թշնամին՝ թրքությունը կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապես միշտ էլ է և կմնա նույնը՝ նենգ, տմարդ, մարդակեր: Հակառակ ուրիշներին՝ այդ ցեղի մարդկայնացումը իր թուլության մեջ է:
    Եթե երբևիցե քեզ հաջողվել է մի հատիկ ազնիվ թուրք տեսնել, նշանակում է թե դու նրան տեսել ես անզոր, անզեն, պարտյալ վիճակում:
    Այդպիսիններին ես հանդիպել եմ Բալկանյան պատերազմում և Լեռնահայաստանի գոյամարտի օրերին՝ որպես գերիների, պարտյալների, թույլերի:
     Ցեղերից ամենավայրագը եղել է և շարունակում է մնալ թուրքը: Իսկ վայրագությունը նշան է վախկոտության - ասում է հոգեբանությունը:
    Ավելի վախկոտ է հավաքական թուրքը՝ ամբոխը, զորամասը:
    Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին և ճակատամարտին, քանզի կրոնական զգացումը այլևս նրա հոգեկան կյանքին չի հաղորդում նախկին սաստկությունն ու թափը, որին ընդունակ էր մինչև 17-րդ դարը:
    Թուրքերի քաջության առասպելը ծնունդն է իր բարբարոսության և ոչ թե իրենց մարտական առաքինությունների: Նրանց անվան և զենքի սարսափը Արևելքում եղել է ոչ այլ ինչ, եթե ոչ խաղաղ և անզեն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը: Եվ միշտ էլ թուրքն իր բարբարոսությունը ծառայեցրել է որպես ահ ու սարսափ տարածելու միջոց:
     Դա եղել է և շարունակում է մնալ թուրքերի զինվորական խաբուսիկ քաջության միակ աղբյուրը: 
    Դեռ ամեն ինչ չի կույր կրոնամոլությունը: Գիտության և բարոյականի ուժին անծանոթ տաճիկ զինվորը վճռական է միայն կռվի առաջին վայրկյաններում: Եվ վա՜յ իրեն, եթե իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցավ անհաջող: Շատ անգամ, գրեթե առաջին անհաջողությունից հետո, նա դառնում է <<ընկած ձի՝ անընդունակ աքացելու>>:
   Այս է իրական թուրք զինվորը:



<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013



Комментариев нет:

Отправить комментарий