06.10.2013

ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ


Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (27.03.1866թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (1878թ.)

Իվան Դավիդի Լազարևը (Հովհաննես Դավիթի Լազարյան) (ծն. 1820թ., Լեռնային Ղարաբաղ, Շուշի - 14.08.1878թ., Չաթ, թաղված է Թիֆլիսում) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանի Լազարևի հայրն է: Սերում է Արցախի մելիքական տոհմից: Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: 1839 թ-ին զինվորական ծառայությունն սկսել է գեներալ-ֆերդմարշալ, կոմս Պասկևիչի անվան հետևակային գնդում: 1850-1854 թթ-ին եղել է Մեխտուլինի խանության, 1854-1859 թթ-ին՝ Դարգինի օկրուգի կառավարիչ, 1859 թ-ին՝ Միջին Դաղստանի զորքերի ժամանակավոր հրամանատար, Մերձկասպյան երկրամասին միացված Դաղստանի գրավյալ տարածքների ժամանակավոր վարչության պետ, 1865-1868 թթ-ին՝ 21-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1868-1878 թթ-ին՝ Կովկասյան բանակի գեներալ-համհարզ, 1878 թ-ին՝ Կովկասյան 2-րդ կորպուսի հրամանատար, 1879 թ-ին՝ Ախալցխայի էքսպեդիցիայի պետ: 1840-1841, 1844-1851 թթ-ին կռվել է Կովկասի լեռնականների դեմ, որոնց առաջնորդ Շամիլը Գունիբում գերի է հանձնվել Իվան Լազարևին: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին: Նշանակվել է Կարսը պաշարած ռուսական զորաջոկատի հրամանատար, գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1878-1879 թթ-ին եղել է Կովկասյան բանակի 2-րդ կորպուսի հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ (1842թ.), 3-րդ (27.10.1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1842թ.), 2-րդ (1859թ.), 1-ին (1860թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե թրով (1585թ.):


<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 262,  Տիգրան Հայազն

Ուշադրություն

Комментариев нет:

Отправить комментарий