Կաբիրա, Մեգապոլիս և Սևատ անուններով, տարբեր ժամանակաշրջաններում՝ քաղաք Փոքր Հայքում: Ըստ պատմագրերին Մեգապոլիս անունը ստացել է Հուստինյանոս կայսրի կողմից:
Հին ժամանակներից Սեբաստիան ունեցել է հոծ բնակչություն. 7-րդ դարից դարձել է Հայ Եկեղեցու թեմական կենտրոն իսկ Արծրունիների իշխանների օրոք՝ Սեբաստիան դարձել է հայ քաղաքական կյանքի ու մշակույթի կենտրոն;
Սեբաստիայում են ծնվել 11-րդ դարի մատենագիր՝ Սիրանոսը, Հայոց Կաթողիկոս Միքայել Ա. Սեբաստացին, տաղասերներ՝ Հովասափ և Ղազար Սեբաստացիները և Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Մխիթար Սեբաստացին և շատ ուրիշ կարևոր դեմքեր:
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիայում 7 Փոտրվարի 1676 թվականին և իր մահկանացուն կնքել 27 Ապրիլի 1749 թվականին Վենետիկում: Հայ հասարակական մշակույթի և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը՝ 1685-91 թվականներին սովորել և Սարկավագ է ձեռնադրվել իր ծննդավայրի Ս. Նշան վանքում, որը միջնադարյան կոթողներից մեկն էր:
Սեբաստիան 1915 թվականին պարունակում էր շուրջ 60,000 բնակչություն, բաղկացած գլխավորապես հայերից և ապա թուրքերից և հույներից: Հազարից ավելի Սեբաստացի հայեր 1895-96 թվականին զոհվեցին թուրք կառավարության ձեռքով կազմակերպված ջարդերից իսկ մնացածները 1915 թվականի եղեռնին քշվեցին դեպի Տեր Զոր և իրենց մյուս քույր և եղբայրների ողբալի ճակատագրին ենթարկվեցին:
ՏԱՐԱԶԸ
Սեբաստացի նորահարսի տարազը, որը ներկայացված է գրքում, գլխահարդարը զերծ է ծանրաբեռնվածություինից. ոսկեշար գդակը ծածկված է միայն շղարշով: Պարեգոտին ունի կողմնակի զույգ ճեղքվածքներ, որոնցից երևում է տապարը: Մեջքին կապված է գոտի. ուշագրավ է Սուլթան (բաճկոն թևերով) կրծքի և թևերի վրայի ասեղնագործվածքը:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий