07.08.2013

ՏՈՀՄԻ ՄԱՅՐԸ


1.        Մայրացող կանա՜յք, խոնարհվեք Մոր առջև, որ հետո ձեր առջև խոնարհվեն: Հայրացող այրե՜ր, խոնարհվեք Մոր առջև՝ Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող Մորը ծնրադրեք: Այդպես է պատգամում Աստվածամայր Անահիտը:
2.         Կինը մայր է՝ Տոհմի մայր: ԵՎ ամեն մի կին դեռ չամուսնացած, պետք է զգա իր այդ առաքելական կոչումը - պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար:
3.         Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը - պիտանի չէ մայր լինելու:
         
5.         Կինը իր կուսությունը սրբությամբ պահելու է Տոհմի ընտանիքում մայրանալու և սրբանալու համար:
6.         Այն կինը, որ կուսությունից զրկվում է ընտանիքից դուրս՝ պղծում է իր մարմինն ու հոգին: Նա պղծում է նաև այն ընտանիքը, որի մեջ մտնում է:
7.         Այն կինը, որ իր կուսությունը ժամանակավրեպ է դարձնում և Տոհմի մայր չի լինում՝ պղծում է իր հոգին:
8.         Ընտանեկան կենակցումը հոգևոր է  - այն ամրացնում է ընտանիքը, հոգևոր ամբողջություն ստեղծում և Տոհմի շարունակելիությունն է ապահովում:
9.         Ընտանիքից դուրս կենակցումը զուտ մարմնավոր է - այն շնացում է, քանի որ հոգևոր ամբողջություն չի ստեղծում, ընտանիք է քայքայում և կասեցնում է Տոհմի օրինաչափ շարունակելիությունը:
10.         Ամեն մայրացող դեռ մայր չէ: Ընտանիքից դուրս սերունդ չի լինի: Ընտանիքից դուրս մայրացումը չարիքի ծնունդ է: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ անտոհմիկ մի որբ - ազգային չարիք է:
11.         Մայրը - մայրացումն է ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ սրբություն է Տոհմի մայրը, քանզի պահպանում է Տոհմը և ապահովում է նրա հզորացումն ու շարունակելիությունը: ԵՎ Տոհմի մորն է մշտապես հովանավորում Աստվածամայր Անահիտը:
12.         Անհանդուրժելի են այն կիները, որոնք չեն լինում Տոհմի մայր - նրանք արժանի չեն սրբության, սիրո: Նրանք անարգանքի են մատնում իրենց հոգին և իրենք իրենց զրկում են իրենց շարունակելիությունից:

13.         Եթե կինը ազատ է իր կյանքի համար, ապա նա ազատ չէ իր երեխաների կյանքի համար: Նրա ծնած երեխաները իրենը չեն. նրանք Տոհմի զավակներն են: Ինքը ծնել է այդ Տոհմի երեխաներին, և ինքը այդ Տոհմի երեխաների մայր է:
14.         ԵՎ մայրը չի կարող երեխաներին կտրել իրենց Տոհմից. այլապես նա չարագործ է - նա ոճիր է գործում Տոհմի նկատմամբ՝ գողանալով նրա սերունդը. երեխայի նկատմամբ՝ որբացնելով նրան իր Տոհմից և իր նկատմամբ՝ վտանգելով իր շարունակելիությունը:
15.         Մայրը իր երեխաներին մայր է Տոհմի մեջ. Տոհմից դուրս նա մայր չէ:
16.         Իրավունքը Տոհմի մորն է: Այն կինը, որ պատասխանատվություն չի զգում Տոհմի առաջ - ոչ մի իրավունք չի կարող ունենալ:
17.         Իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է - դա իրավունք է չարիք գործելու, իրավունք՝ Տոհմը քանդելու, Տոհմի զավակին Տոհմից կտրելու, իրավունք՝ զավակ չծնելու և Տոհմի շարունակելիությունը վտանգելու:
18.         Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել Ազգի ճակատագիրը: Մի Ազգի բարքերը՝ գովելի, թե պարսավելի - կախում ունեն մայրերից:
19.         Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ՝ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերը սնուցողը՝ ազգախնամ Անահիտով ոգեշնչված:
20.         Ամենազորավոր զենքից զորավոր է Ցեղաշունչ մոր սերը: Այն կճեղքի ցանկացած զրահ, ապառաժ: Այն տիեզերական խորություն ունի և կարող է թափանցել ամենահեռավոր վայրերն անգամ՝ գտնելու իր որդուն և զորացնելու նրան իր օրհնությամբ:
21.         Ցեղաշունչ մոր հայրենասիրությունը՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն - պիտի արթնացնի առյուծը իր Ազգի մեջ, պիտի բարձրացնի նրա առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:
22.         Մոր ոգիացած հայրենասիրություն, որից Ազգը արձակում է մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքի հզորության և ազատության համար: Ցեղաշունչ մոր սերը՝ որդու զորությունը սնող աստվածային աղբյուրն է: Սեր և նվիրում դեպի Հայրենիքը՝ ներշնչում և սնուցում է Ցեղաշունչ մայրը:
24.         Ահա թե ինչու՝ Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը  միայն ու միայն հայրենահավատ Տոհմի մայրերի և ոչ թե բոլոր մայրացողների:
25.         Իրենց որդիներով ճանաչել ու գնահատել կանանց: Անհայրենասեր ու անարի որդիների մայրը՝ անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք:
26.         Ամեն արժանին՝ սեր, հարգանք, ակնածանք - հայրենասեր մորը: ԵՎ ամեն ազգախնամ բարիք՝ հայրենասեր մորից - հերոս որդիներ, հաղթական դափնիներ, ազատ Հայրենիք:
27.         Քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես ՙբացակայող աստվածություն՚ Արի ընտանիքների մեջ - Չարին պիտի շարունակի իր արյունոտ խրախճանքը մեր Հայրենիքում:
28.         Ո՛վ, Արորդի՜ք, ձեր զավակների համար մայր ընտրեք կանանց, որոնց կաթը արյուն լինի, որոնց ծնունդը՝ հերոս ու վրիժակ:
29.         ՈՒնենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեն Հայրենիքը պաշտպանող արհեստական ամրությունները:  


Ուխտագիրք 

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить