21.03.2013

ՋՐՀՈՍ


Մեզանում պատկերված է պարանով օդում վեցաթև աստղ պահած ծերունու տեսքով: Աստղի ներքո գտնվում է պատվանդանին դրված սափորը (թերևս, ջրով լի):
Վեցաթև աստղն իրականում ներկայացնում է երկնքի ու երկրի, արական ու իգական սկիզբների, հոգևորի ու նյութականի փոխմիասնությունը: Դեպի վար գագաթով եռանկյունին ներկայացնում է երկինքը, արականն ու հոգևորը, իսկ դեպի վար գագաթով եռանկյունին՝ երկիրը, իգականն ու նյութականը:

Սափորը ներկայացնում է անմահության կամ իմաստության սրբազան հեղուկը (էլիքսիրը, որն անգլիական էպոսում անհաջող փնտրում էր Արթուր թագավորը): Ծերունին դրա պահապանն է, որ փոխարինում է Ջրհոսում իշխող դիցին: Նա հիշեցնում է շումերական դիցաբանությունից հայտնի՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավազանի տիրակալ, իմաստուն ու ստեղծարար (նաև՝ մարդաստեղծ) Էյա-Հայա դիցին: Նա մեկ պատկերվում էր, որպես իրենից դեպի վար՝ զույգ (Եփրատն ու Տիգրիսը), մեկ էլ՝ չորս գետեր (ավելանում են Քուռն ու Արաքսը) բխեցնող: Այսինքն, այս դիցը, ինչպես նաև Ջրհոսում իշխող դիցը, յուրովի խորհրդանշում են Հայոց աշխարհը:
Այսպիսով, Ջրհոսում իշխող դիցը Հայոց աշխարհի ու հայության հովանավոր դիցն է: Դա կարող է լինել Ժուկ-Ձոպաբերը, քանի որ Ջրհոսը նրա խորհրդանշական Երևակ մոլորակի հիմնատունն է:

http://www.haykjanner.org/%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D6%80.ws

Комментариев нет:

Отправить комментарий