23.03.2013

ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (22,08,1917թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28,05,1919թ.)
ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919թ.)


Մովսես Բաբայի Սիլիկյանը (Սիլիկով) (ծն. 14,09,1862թ., Ելիզավետապոլի նահանգ, Նուխիի գավառ գ. Վարդաշեն - 10,12,1937թ., խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա Ավանի ձորում, ներկայիս գազանանոցի տարածքում)  ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1882 թ. ավարտել է Մոսկվայի 2-րդ զինվորական գիմնազիան, 1884 թ. 3-րդ Ալեքսանդրովյան զինվորական ուսումնարանը, 1904 թ.՝ Սպայական հրաձգային դպրոցը: Ծառայությունը բանակում սկսել է 1884թ-ի օգոստոսի 14-ին: Հիմնականում ծառայել է Կովկասյան զինվորական օգրուգում: Եղել է վաշտի, գումարտակի հրամանատար: 1914թ-ին նշանակվել է Երևանի զինվորական պարետի օգնական, 1915 թ-ին՝ 8-րդ գնդի հրամանատար, 1916 թ-ին՝ Վանի զորախմբի հրամանատար: Աչքի է ընկել Մուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ: Էրզրումի գրավումից հետո նշանակվել է Էրզրումի պարետ: 1911թ-ի հունիսի 25-ին արժանացել է գնդապետի կոչմանը, 1917թ-ին օգոստոսի 22-ին՝ գեներալ-մայորի աստիճանի: 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար: Սիլիկյանի հմուտ ռազմավարությամբ թուրքական զորամասերը ջախջախիչ հարված են ստացել Սարդարապատի մատույցներում և Ապարանում, ու կասեցվել է նրանց հարձակումը Երևանի ուղղությամբ:
1919թ-ին նշանակվել է Գավառի տարածաշրջանայի ճակատի հրամանատար, 1920թ-ի աշնանը՝ Կարս-Ալեքսանդրապոլի ճակատի ընդհանուր հրամանատար և փարձել է կանգնեցնել առաջացող թուրքերին, սակայն այդ նրան չի հաջողվել: 1921թ-ի հունվարին աքսորվել և բնակություն հաստատել Դոնի-Ռոստովում: Խորհրդային բռնաճնշիչ մեքենան հաջորդ բոլոր տարիներին հանդիպել է անվանի զորավարին: 1927թ-ին և 1935թ-ի նոյեմբերին նա ձերբակալվել է, սակայն հանցանքների ապացուցված չլինելու պատճառով ազատ արձակվել: Պարգևատրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Գեորգիևյան խաչի 1-ին (18,11,1918թ.), Ցարական՝ Սուրբ Ստանիսլավի 2-րդ (1910թ.) աստիճանի շքանշաններով:


<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 119,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий