Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ թագավորը գահակալել է 1270-1289 թվականներին: 1262 թվականին ամուսնացել է Լամբրոնի իշխան՝ Հեթումի դուստր Աննայի հետ: Դշխոյ՝ որը նշանակում է Տիրուհի դարձած Աննային՝ 1270 թվականին, արքունիքում սկսել են կոչել Կիռ Աննա, այսինքն՝ տիրուհի և ապա Կեռան: Կեռան թագուհին Հայոց պատմության 150 թագուհիների մեջ ամենաբազմազավակն է եղել, ունեցել է 15 զավակ: Կեռան թագուհու և Լևոն թագավորի ավագ որդին իր մորն անվանել է՝ <<Հոգով ամենագովելի և մարմնով ամենագեղեցիկ թագուհին>>:
Լևոն Գ-ի գահակալության ժամանակ, մայրաքաղաքը եղել է Սիս քաղաքը: Կիլիկիայի թագավորության պատմական նշանակություն ունեցող քաղաք, Տավրոսական լեռների դաշտերում հիմնված Սիս ամրակուռ բերդի արևելյան ստորոտին: Մայրաքաղաքը Ռուբինյան թագավորության նաև քաղաքը Տանն Կիլիկյո Հայոց Կաթողիկոսության:
Լևոն Մեծագործի շինությունների շնորհիվ քաղաքը ճոխացավ իսկ Հեթում Բ-ի օրոք Կաթողիկոսական Վեհարանը Հռոմկլայից փոխադրվեց Սիս և առաջին կաթողիկոս եղավ Գրիգոր Անավարզացին: Սիսը ունեցել է նաև համալսարան, ըստ Հովհաննես Երզնկացու՝ <<համալսարան>> բառը առաջին անգամ աղբյուր է ստացել Սիս քաղաքից:
Նշանավոր է եղել Սիսի Բարձրաբերդը, որը Կիլիկիայի ամուր վայրերից է եղել իր պատմական հիշատակներով: Ռուբեն Ա-ն 1080 թվին այստեղ հաստատեց իր իշխանական գահը: Բնիկ Բարձրաբերցի էին Վարդան Պատմիչ մատենագիրը, Կոստանդին Ա-կաթողիկոսը, քահանայի դուստր՝ կույս Զապելը, որը մտավորական դասին ծանոթ նշանավոր հայուհի է: Քաղաքը 18-րդ դարից գրեթե անբնակ է մնացել: Սիսի համալսարանն են հաճախել Մխիթար Գոշը, Հովհաննես Երզնկացին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ:
ՏԱՐԱԶ
Կեռան թագուհու տարազը ավելի ազգային ինքնուրույն նկարագիր ունի ինչպես նաև նրա թագը՝ գոհարազարդ է նեղ շրջանակով, ունի նաև փիլոն որը զարդարուն չէ:
ՏԱՐԱԶ
Կեռան թագուհու տարազը ավելի ազգային ինքնուրույն նկարագիր ունի ինչպես նաև նրա թագը՝ գոհարազարդ է նեղ շրջանակով, ունի նաև փիլոն որը զարդարուն չէ:
Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազներև և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий