04.04.2013

ՔԱՍԵՑԻՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ


Համմուրապի արքայի որդու՝ Սամսուիլունայի (Ք.ա. 1749-1712թթ) իշխանության ութերորդ տարում տեղի է ունենում քասեցիների առաջին արշավանքը:
 (քասեցիների անունը հայտնի է նաև քասիթներ կամ կասսիտներ տարբերակներով)
   ՏԵՂԵԿԱՆՔ: Հին Միջագետքյան բնագրերը նշում են նրանց արշավանքի մեկնակետը՝ Քաշու (կամ Քուսու) երկիրը: Չգիտես ինչու, առանց համոզիչ հիմնավորման , քասեցիների հայրենիքը հաճախ տեղադրվել է Զագրոսյան լեռներում՝ մոռանալով, որ Ք.ա. 1742թ-ից հետո ստեղծվեցին Հյուսիսային Միջագետքում, մինչդեռ Զագրոսից դեպի Միջագետքի հյուսիս նրանց տեղաշարժի մասին վկայող որևէ հիշատակություն չկա: Առկա տեղեկությունների համապարփակ և անաչառ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիշյալ արշավանքի սկզբնակետ Քաշու Քասեցիների հայրենիքը երկիրը գտնվել է Խաբուր գետի ակունքներում, ուր ասորեստանյան արձանագրությունները հիշատակում են Քաշիարի լեռները: Քաշիարի լեռները հին հունական աղբյուրներում հայտնի են և Մասիոն անուններով և գտնվել են հետագա Մեծ Հայքի Միջագետքի տարածքում: Նրանցից մեզ հասած դիցանուններում և այլ հատուկ անուններում  առկա է խիստ ընդգծված եվրոպականություն, ինչը կողմնորոշում է դեպի Հայկական լեռնաշխարհ: Ավելացնենք, որ քասեցիների եվրոպական ծագման մասին դեռ տասնամյակներ առաջ են հրապարակվել մեծ թվով ուսումնասիրություններ՝ խիստ համոզիչ փաստարկներով: Քասեցիների սկզբնատարածքը պետք է փնտրել Հայկական լեռնաշխարհի արևմուտքում և հարավ-արևմուտքում: Ի դեպ, հենց այդ շրջաններում գտնվող Թեգարամա (Թորգոմա Տուն)  Խիմուվա, Իսուվա (Ծոփք) երկների զորքերը խեթական աղբյուրներում կրում էին <<քասսիական>> անվանումը, իսկ Մասիուս-Մասիոն լեռներն ինչպես նշվեց, ասորեստանյան աղբյուրներում կոչվել են Քաշիարի (Կաս/շիարի)  Բոլոր փաստերի համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ քասեցիներն ունեին հնդեվրոպական ծագում, նրանք կրում էին ոչ թե էթնիկ, այլ տեղանվանակերտ անվանում: Քասեցիների հայրենիքը Հայաստանն էր, և նրանց զորքը հայոց ռազմարվեստի և զինագործության նախորդ դարաշրջաններից եկող բարձր ավանդույթների կրողն ու հաջորդ դարաշրջաններին փոխանցողն էր:
   
Քասեցիների արքա-զորահրամանատարն էր Գանդաշը, որը նվաճելով Բաբելոնը՝ յուրացրեց նրա արքաների <<աշխարհի չորս կողմերի արքա, արքա Շումերի և Աքադի, արքա Բաբելոնի>> տիտղոսաշարը:

    Բաբելոնի գրավումից հետո Գանդաշը հասնում է Միջագետքի գլխավոր պաշտամունքային Նիպուր քաղաքը, ուր թողնում է մի արձանագրություն: Օգտվելով քասեցիների հաղթանակից՝ ապստամբում և անկախանում են բաբելոնյան բռնապետությունից մի շարք նվաճված պետություններ: Ի դեպ, չի բացառվում, որ Գանդաշի արշավանքի պատճառ եղած լինի նվաճված թագավորությունների օգնության խնդրանքը, ինչի օգտին կարող է խոսել այն փաստը, որ հաղթական արշավանքից և նվաճված երկրների անկախացումից հետո քասեցիները հեռանում են Բաբելոնից: Սա հիշեցնում է Ք.ա. 23-22դդ սահմանագծին կուտիական հաղթարշավը դեպի Միջագետքի կենտրոն, որը կատարվել էր շումերական քրմության օգնության խնդրանքից հետո:
     Ակնհայտ է, որ այս դեպքում էլ գործում է պատերազմի իրավունքի նույն  համակարգը:
     Գահին վերահաստատված Սամսուիլունան կարողանում է ճնշել Հարավային Միջագետքի ազատագրված ապստամբներին, սակայն անզոր է լինում վերատիրանալու Միջագետքի հյուսիսին, ուր իրենց տիրապետությունն էին հաստատել քասեցիները:
   Ավելի ուշ՝ ողջ Բաբելոնյան տերությանը տիրելուց հետո, քասեցիներն այն վերանվանում են Քարդունիաշ: Անջատելով վերջավորությունները՝ կստանանք մաքուր տեղանունը՝ Քարդու, որը Հայաստանի հարավային հնագույն անվանումներից է. այդ անվամբ Հայաստանը հիշատակվում է նաև Աստվածաշնչի հին ասորական և արաբական թարգմանություններում:
    Հատկանշական է, որ Հայկական լեռնաշխարհի և Միջագետքի հնագիտական առնչություններում իր առատությամբ հստակորեն առանձնանում է քասիթական Բաբելոնի դարաշրջանը:
     Ք.ա. 1742թ-ին Բաբելոնի վրա կատարած արշավանքից հետո քասեցիները Միջագետքի հյուսիսային շրջաններում ստեղծում են իրենց թագավորությունը՝ Թերքա մայրաքաղաքով: Դրանից հետո Բաբելոնի և քասեցիների միջև տեղի են ունենում ընդհարումներ, որոնք էական սահմանային փոփոխություններ չեն առաջացնում:
    Ք.ա. 1595թ-ին քասեցիների ու Խեթական թագավորության դաշնակից զորքերը գրավում են Բաբելոնը և վերջ դնում բաբելոնյան առաջին դինաստիայի իշխանությանը: Ի նշան լիակատար հաղթանակի՝ Բաբելոնից գերության է տարվում տեղի գերագույն Աստված Մարդուկի արձանը և պահվում մայրաքաղաք Թերքայում:
   Ք.ա. 16դ սկզբներին Առաջավոր Ասիայում իշխող հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ցեղերի ու ժողովուրդների միջև տեղի է ունենում տարածքների ուշագրավ բաժանում:
     Բաբելոնի գրավումից հետո Միջագետքի հյուսիսում իշխող քասեցիների արքայատոհմը տեղափոխվում է Բաբելոն:
     Ք.ա. 16դ-ի վերջերին Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանի հարավ-արևմտյան շրջաններն անցնում են Միտանիի իշխանության տակ (եգիպտական աղբյուրներում կոչվում է Նահարինա, որը նույնանում է <<Նաիրիի>>  հետ), որի գահը նույնպես գտնվում էր հնդեվրոպացիների ձեռքում: Ք.ա. 15-րդ դարում Հայկական լեռնաշխարհի՝ Հայկական Տավրոսից հյուսիս և Արևմտյան Եփրատից արևելք ընկած շրջաններում հիշատակվում է Հայասսա թագավորությունը, որի հիմքում է հայերի հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ինքնանվանումը:
     Գործում է մի շարք ուշագրավ հնդեվրոպական համերաշխություն. խեթերը, հիմնական ուժը լինելով Ք.ա. 1595թ-ի արշավանքում, գրավում են Բաբելոնը, սակայն թողնում են քասեցիներին՝ իրենք միայն ռազմավարով հեռանում Փոքր Ասիա:  Քասեցիներն իրենց հերթին դարավերջին հրաժարվում են Միջագետքի հյուսիսային լայնածավալ տարածքից՝ հոգուտ միտաննիական  հնդեվրոպական որքայատոհմի (որում, ըստ հայկական պատմական ավանդության, նաև Հայկազունիններ են ներկայացված եղել) և հեռանում է Բաբելոն:
    Ստեղծվում է յուրօրինակ համերաշխություն-դաշիքն, որի արդյունքում Առաջավոր Ասիայի մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը:
    Քասեցիների արքայատոհմի առաջին ներկայացուցիչը, բազմում է Բաբելոնի գահին, Ագում Բ-ն էր: Նա կրում էր <<արքա քասեցիների և աքադցիների արքա Բաբելոնի ընդարձակ երկրի...,արքա Ալմանի և Պադանի, կուտիների՝ խելահեղ ժողովրդի արքա...>> տիտղոսները: Այս տիտղոսաշարում արտահայտված են նրա տերության սահմանները: Աքադցիները կազմում են Միջագետքի կենտրոնի և հարավի բնակչության գերակշիռ մասը: Ալման և Պադան անուններով երկրներ են հայտնի Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում՝ Ալմանը Վանա և Ուրիմիո լճերի միջնատարածքում, Պադիրա-Պադանը՝ Ուրիմո լճի հարավում: Կուտիական երկիրը գտնվել է Մեծ Հայքի Կորդված աշխարհ (Կորճայք) նահանգի տարածքում: Այսպիսով՝, Ագում Բ-ի տիտղոսը ցույց է տալիս, որ նա տիրել է գրեթե ողջ Միջագետքին (բացառությամբ հարավային մերձծովյան շրջանների) և Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավային կեսին (Քաշու, Կուտիում և Պադան):
    Ք.ա. 1450թ. քասեցիները նվաճում են Պարսից ծոցի առափնյա շրջանում գտնվող Մերձծովյան թագավորությունը և դառնում ողջ կենտրոնական ու հարավային Միջագետքի տերերը: Ք.ա. 15դ-ի վերջին նրանց հաջողվում է տիրանալ նաև Էլամի թագավորությանը (Իրանի սարահարթի հարավ-արևմուտք):
     ՏԵՂԵԿԱՆՔ: Քասեցիների՝ Բաբելոնիայում իշխելու հինգ դար տևած ժամանակահատվածը (Ք.ա. 16-13դդ) ևս կարելի է բաժանել ենթափուլերի՝ հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները: 
     ա) Ք.ա. 1595թ-16դ վերջեր՝ Տիրապետություն Հայկական լեռնաշխարհի հարավում (գուցե՝ ավելի ընդարձակ շրջանում) և Միջագետքում (բացառությամբ ծովափնյա շրջանի),
      բ) Ք.ա. 16դ վերջ - 1450թ.՝ իշխանություն Կենտրոնական Միջագետքում և հարակից շրջաններում,
       գ)  Ք.ա. 1450-1155թթ.՝ քասեցիների իշխանության տարածում  մինչև Պարսից ծոց, իսկ որոշ ժամանակ՝  նաև Էլամի վրա; 
    Միջագետքում քասեցիների հաղթարշավի ռազմական պատմության համար կարևոր է, որ իրենց ինքնատիպությունը պահպանելու խնդրում բծախնդիր լինելով՝ նրանք թույլ չէին տալիս տեղական զորամասերի միաձուլումը իրենց մարտակառքերի զորամասերին: Ի դեպ, եղած տեղեկությունները վկայում են, որ այս զորամասերը յուրօրինակ գվարդիական գնդերի դեր են կատարում:
   Ք.ա. 1742թ. Գանդաշ արքան գրավում է Բաբելոնը, որի շնորհիվ անկախանում են վերջինիս լծի տակ գտնվող որոշ երկրներ: Քասեցիները հեռանում են Բաբելոնից և Միջագետքի հյուսիսում և որոշ կենտրոնական շրջաններում հիմնում պետություն՝ Թերքա մայրաքաղաքով: Ք.ա. 1595թ. խեթական զորքի հետ նրանք արշավում են Բաբելոն, վերջնականապես նվաճում այն և հաստատվում Բաբելոնյան տերության գահին:
     Ք.ա. 16դ վերջին նրանք հյուսիսային Միջագետքը զիջում են Միտաննիի իրենց ազգակիցներին, իսկ Ք.ա. 15դ. կեսին գրավում Միջագետքի ծայր հարավը՝ տիրապետության սահմանը հասցնելով մինչև Պարսից ծոց: Նույն դարի վերջին նրանց հաջողվում է տիրանալ նաև Իրանական սարահարթի հարավ-արևմուտքում գտնվող Էլամի թագավորությանը:
    Քասեցիները պատմության մեջ առաջիններից մեկը լինելով՝ կատարեցին ձի լծած մարտակառքով արշավանք: Այն նախորդեց հիքսոսների արշավանքին, որի արշավանքի մեկնակետը ևս Հայկական լեռնաշխարհն էր:
   Անշուշտ, մարտակառքերի կիրառումն էր լեռնցիների հաղթանակի գրավականը: Իր դարաշրջանի մարտավարության համար էական նորարարություն հանդիսացող այդ քայլը անչափ դժվարին խնդրի լուծման առջև էր կանգնեցրել Առաջավոր Ասիայի երկրների մեծ մասին:
     Համաշխարհային ռազմարվեստում այնքան նորարարական էր ձի լծած մարտակառքերի կիրառումը, որ ոչ մի երկիր ի վիճակի չի լինում կասեցնել Հայկական լեոռնաշխարհից հորդացող այդ հեղեղը: Ընդ որում, տարածաշրջանի երկրներին այդ անել չեր հաջողվում՝ արշավանքների նախօրյակին նրանց ունեցած ռազմական կամ քաղաքական հզորություններից անկախ:
    Բաբելոնիայում իշխելու ժամանակամիջոցում քասեցիները փոխում են Բաբելոնյան տերության անվանումը՝ վերանվանելով Քարդու(նիաշ), որը հարավային Հայաստանի հնագույն անվանումներից էր: Նվաճելով նոր երկրամասը՝ քասեցիներն այն կոչում են իրենց երկրանվամբ. այլ կերպ ասած՝ շուրջ կես հազարամյակ Բաբելոնյան տերությունը կոչվել է <<ՀԱՅԱՍՏԱՆ>>:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий