Հա՛յ եմ:
Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունին:
Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումին:
Ես կդավանեմ ու կպաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստվածը:
Ցեղս մեծ է ու արժեքավոր:
Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
Ցեղս արյունի սրբազան միությունն է, որի ճակատը կպարզի թշնամու դիմաց և կվերացնի իր ներքին պառակտումները:
Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժե դասակարգային ամեն հասկացողություն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգևաբաշխ ու լիառատ:
Ցեղակրո՛ն եմ:
Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակեն ու ծաղկեն ինձնով:
Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղիս:
Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արև հավատքի:
Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու:
Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. <<Քաջությամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զրբազանս մեր>>:
Ուխտեցի՛:
Հետևեցե՛ք ինձ:
Ռազմիկ, 1943թ., թիվ 131

Комментариев нет:
Отправить комментарий