05.04.2013

ՆԻԿՈԼԱՅ ՂՈՐՂԱՆՅԱՆ



Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)

Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն. 1878թ., Թիֆլիս - 16.02.1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին: Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան ճակատում և ռոտմիստրից հասել է գնդապետի կոչման, պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար: 1917թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում: Մասնակցել է Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի կենտրոնական հատվածը: 1918թ-ի օոգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919թ-ի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920թ-ի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920 թթ-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
1921թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը:

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 124,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий