13.07.2012

Հայերը Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում






   Ժամանակակից Սիրիայի , Լիբանանի և Պաղեստինի տարածքներում հայերը եղել են ամենավաղ ժամանակներից /մինչև Մեծ Ջրհեղեղը/, որտեղից հետագայում ուղևորվել են դեպի Եգիպտոս: Նրանք կարևոր դեր են խաղացել տեղի ժողովուրդների ձևավորման և զարգացման գործում:
    Տեղի բնակիչների հայերը գիտելիքներ են ձեռք բերել, սովորեցրել են պաշտել բարի ԱՐ Աստծուն և այլ հայկական աստվածներին:


  Պաղեստինում, օրինակ, հայերը հիմնադրել են Երուսաղեմ քաղաքը /նախքան մթա 3-րդ հազարամյակը/, ու հին Պաղեստինի բնակիչները պաշտել են հայկական աստվածներին, մասնավորապես, Վահալ Աստծուն /Վահագնին/ ու Աստարտա Աստվածուհուն /Աստղիկին/:
    Լիբանանում հայերի թիվն աճեց 1915թ. Թուրքիայում և Կիլիկիայում կատարված հայերի ցեղասպանությունից հետո, երբ շատ հայեր Կիլիկիայից և այլ տեղերից եկան հարևան Լիբանան: Այժմ այնտեղ, ծովամերձ մասերում շատ հայկական գյուղեր կան:
  Այսպիսով, Պաղեստինում, Լիբանանում և Սիրիայում հիմա ապրում են շատ հայեր և հայերին մոտ այլ քրիստոնյաներ":
Հայերն ու Հրեաները
Մեր թվարկությունից առաջ 586թ-ին Երուսաղեմը պաշարվեց Բաբելոնի կողմից և հրեաների մի մասը բռնի վերաբնակեցվեցին Բաբելոնում:
    Քանի որ հրեությանը սպառնացող վտանգը դեռ կար, հրեական մարգարե Յերեմիան կոչ արեց իր ժողովրդին կանչել օգնության. "Պարզեք դրոշները, հնչեցրեք շեփորները ազգերի միջև,  զինեք ազգերը նրա դեմ /Բաբելոնի/, նրա դեմ հանեք Արարատյան, Մինաեական և Ասքանազյան /Հայկական/ թագավորությունները:
    Մեծ Հայքի թագավոր Տիգրան Երվանդունին Իրանի թագավոր Կիրի հետ եկան ու գրոհեցին Բաբելոնում, ոչնչացրին բաբելոնյան թագավորությունը մթա 539 և ազատեցին հրեաներին:
   Հայոց արքայից արքա Տիգրան երկրորդ Մեծը կառուցելով իր երկրորդ մայրաքաղաք Տիգրանակերտը, Երուսաղեմը զավթելուց հետո մոտ 10 հազար հրեա արհեստավոր հրավիրեց Տիգրանակերտ: Նրանց սերունդները մինչև այժմ էլ ապրում են Հայաստանում:
    1960-ականներին Երուսաղեմում 15-17 հազար հայեր էին ապրում: Իսկ հիմա մոտ 1000 հոգի:

Комментариев нет:

Отправить комментарий