Զանգեզուր, բնաշխարհ Հայաստանում՝ իր մեջ ընդգրկում է Գորիսի, Մեղրիի և Սիսյանի շրջանները: Զանգեզուրի տեղանունն ավանդաբար ստուգաբանել են կապելով հայկական Ձագիկ նահապետի, կամ Ձագեձորի՝ Ձագերի ձոր անվան ձևափոխումներին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի բերած ավանդական տեղեկության, Ձագեձորը հիմնադրվել է Սկյութների կամ Սակերի նախարարների նահապետերից Ձագիկը: Զանգեզուրը համարվել է նաև այստեղ ներխուժած և բնակված Սակերի անվան փոխված ձևը՝ Սակ, Ձագ, Ձագեձոր, Զանգեզուր:
Զանգեզուրը հայտնի է իբրև Սյունյաց աշխարհ: Սյունիք անունը հայտնի է հնագույն ժամանակներից և ունի էթնիկական ծագում: 11-13 դդ. Զանգեզուրին տիրել են սելջուկները իսկ 13-14 դդ մոնղոլները և 15-րդ դարից պարսիկները: Պարսիկների տիրապետության ժամանակ Զանգեզուրը եղել է Ղարաբաղի խանության կազմում: 18-րդ դարի 20-ական թվականներից Զանգեզուրի բնակիչները Դավիթ Բեկի գլխավորությամբ ազատագրական, հերոսական պայքար մղեցին թուրք-պարսկական բանակների դեմ:
Զանգեզուրի տարածքը հայտնի է պատմական նշանավոր հուշարձաններով: Դրանցից են՝ Բաղաբերդը , Վահանավանքը, Կապան քաղաքը, Տաթևի վանքը, Սյունիքի վանքն ու բերդը, Կաքավաբերդը, Ձագեձորի բերդը և Մխիթար Սպարապետի գերեզմանը Խնձորեսկում:
Գրականության մեջ Զանգեզուրը ունեցել է հայտնի դեմքեր՝ Ստեփանոս Օրբելյան, որը գրել է <<Պատմություն Նահանգի Սիսական>> 1910 թվականին, Ս. Լիսիցյանը՝ <<Զանգեզուրի հայեր>>-ը 1968 թվական և այլն:
Տարազը
Զանգեզուրի և Մեղրիի տարազների մեջ կան որոշակի նմանություններ: Զանգեզուրի կանայք հագնում էին կարմրագույն Հալավ (զգեստ) և վրայից մինչև ծնկները կանաչագույն Արխալուղ (զգեստ մինչև ծնկներ), հատուկ են արխալուղի թևերը, նշանավոր են իրենց երկարությամբ, երիզներով և արծաթե զարդերով զարդարված աշխատանքներով:
Գլխահարդարը բավականին բարդ է, նա կրում է Մետակը՝ միայն մի կտորից բաղկացած, որը կապվում է ծոծրակին և վրայից Պալտին (կանանց գլխին դնելու և վրան գլխակապի մյուս մասերը սարքելու կտորից շրջանակ), որի վրայից կապվում է երկրորդ Մետակը:
Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий