Կարինը պատմական Հայաստանի 15 նահանգներից առաջինն էր. բարձր դիրքի պատճառով կոչվել է Կատար և Կուրծք երկրի: Նշանավոր են եղել Կարնո բերդերը, կամուրջրները, կամարները, աշտարակները և գաղտնի ճանապարհները: Եղել է կարևոր բերդաքաղաք, 1583 թվականին հրաշեն և հայոց ցանկալի Կարինում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, այս երկրաշարժի մասին մանրամասն տեղեկություններ է տվել Վենետիկի Ասորի հյուպատոս Պետրոս Մելիքը:
Կարին քաղաքը ըստ պատմաբաններին 5-րդ դարից գոյություն է ունեցել, բնակիչների թիվը ժամանակի դեպքերի բերմամբ փոփոխական է եղել: 1915 թ-ին Կարնո բնակչության թիվը հասել էր 25.000-ի սակայն մեծ համազգային աղետները ամայացրեց Կարինը հայերից:
Եղել է Հայ գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագրեր: Կարինում են լույս տեսել 1909 թ-ին Փարոս և Յառաջ շաբաթաթերթերը:
ՏԱՐԱԶԸ
Կարնո նահանգի Խոտրջուր ավանի այս տարազը կարողացել ենք ներկայացնել օգտվելով Խոտորջուրի մտավորական Թորգոմ Գևորգյանի տրամադրած լուսանկարնեորից: Ունի գավառական տարազի ընդհանուր հատկանիշներ՝ սպիտակ գլխի ծածկոց, հագուստը բաղկացած է քանի մասից՝ կարճ թևերով Սալթա (բաճկոն թևերով), որի տակից երևում է Զզպուն (երկար զգեստ) - ը: Այս զգեստը արժեքավոր է իր գոգնոցի, սալթայի և զպունի ոսկեթել ձեռագործներով:
Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006
Комментариев нет:
Отправить комментарий