23.08.2013

ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀՅՈՒՍՎԱԾ ԵՐԳԵՐ



ՏԱՂ  Ի  ՌՈՍՏՈՄ-ԲԵԳ


Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,
Ժանտ դահիճն սուր ի ձեռին անհագ սրէ,
Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,
Ի կախաղան և կամ ի սպանդ, __ու՞ր զիս տանէ:
Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,
Դառնագին լան զիս Աբովյան՝ քաջ ախոեան:
Մի՞թե չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ,
Յայս ամեհի և մահագուժ վայրագ դահճէ:
Նուիրական զենման իմոյ լերունք վկայ:
Սէր հայրենյաց ի թշնամեաց ձեռս մատնեաց, __ուրախ մեռայց,
Փշրանք մնացեալ իմ սիրելի հայոց ազգի,
Որք, գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանգ վարի:
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,
Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ:
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս,
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Աւա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցազին՝ զառամյալ հօրս,
Քաջ նահատակ որգիդ միակ ի ձեռս վայրագ պարսից էանկ,
Իւր յաղթական մահ դժնդակ էառ պսակ:
Մեծդ յարեաց, արքայորդիդ Աբաս Միրզա.
Սուր ի ձեռին դահիճն հէգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ.
Զիա՞րդ կամիս սպանանել՝ շուտ հրամայեա՛,
Միայն սգամ, զի կապեալ կամ, թե միւս անգամ հրացան, սուր իմ
Ի ձեռս ունիմ, __զբազուկս իմ ձեզ ցուցանեմ...*     *
*



ՀԱՅ
 ԱՇՈՒՂ  ՍԵՖԻ-ՅՈՒՍՈՒՖԻ  ԱՍԱԾ  ԵՐԳԸ
           ԵՐԵՎԱՆԻ  ԱՌՄԱՆ  ՄԱՍԻՆ   
Նիկոլա Պավլովիչի գահին ու թագին մատաղ,
Նրա ամեն թագավորից զորով առած հարկին մատաղ,
Ներսես հայրապետի արած օգնության մատաղ.
Էջմիածնում աղոթք արեց, նրա սուրբ աջին մատաղ:
Յոթ օր ժամանակ տվեց, ոտքն Երևան դրեց,
Թնդանոթ և ռումբ կապեց, տունուտեղ կրակ մատնեց:
Բռնեցին Հասան խանին, երեսին սև քաշեցին,
Երկարհասակ սարվազների մեջ դարձյալ հարայ-հրոցըն ընկավ:
Թափվեց Խոլ ասանը.__<<Վայ, Մելիք, մի ճար արա>>.
Կոտորեց մուշտայիդներին, իմամի սերունդ չթողեց:
Նիկոլա Պավլովիչի գահին ու թագին մատաղ,
Նրա ամեն թագավորից զորով առած հարկին մատաղ,
Ներսես հայրապետի արած օգնության մատաղ.
Էջմիածնում աղոթքը արեց, նրա սուրբ աջին մատաղ:
Թնդանոթ և ռումբ կապեց, Սարդարաբադը հողի հետ մեկ արեց,
Ե՛Վ մորուքավոր, և՛ անմորուք սարվազներին բռնեց:
Հասան-խանը վերկացավ փախավ, հետևից գնաց ռուսը,
Աղերսեց Պասկևիչին,__ազատի՛ր, խաչիդ մատաղ:
Պասկևիչի նման սարդար ո՞վ է տեսել այս աշխարհում.
Հաղթեց շահին, շահզադային, հարստությունն ու ստացվածքը ոչնչացրեց,
Այս ասող Սեֆի Յուսուֆի ընչի՞ն է պետք հարստությունն այս աշխարհում:
Նիկոլա Պավլովիչի գահին ու թագին մատաղ,
Նրա ամեն թագավորից զորով առած հարկին մատաղ,
Ներսես հայրապետի արած օգնության մատաղ.
Էջմիածնում աղոթք արեց, նրա սուրբ աջին մատաղ:
*     *
*

<<ՍԱՐ  ՈՒ   ՁՈՐ  ՍԱՍԱՆՄԻՇ  ԷԼԱՆ,  ԶԱՐՄԱՑԱՆ>>

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարին ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան.
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի:
Անիրավ՝էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի քցի:
Մատաթովն Ղարաբաղ առավ՝ ազատեց,
Կրասովսկին Աբարան ոտնատակ տվեց,
Սաղ Իրանն Պասքովիչին չոքեց, ծունր դրեց.
Ղզլբաշն մուկ դառած, գլխին վայ տվեց.
Բեկենդորֆն սարդարին ջախըփուրթ արեց.
Ասլանի գլուխն արծվին Ռուսն մատաղ արեց.
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի:
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի քցի
Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Հոգևոր Եփրեմ տիրոջն ղուլ դառնամ,
Սուրբ Գեղարդն մեռոնի զորքն մալուլ էլան.
Թշնամին քոռացավ. Հայքն ուրախացան.
Հայ ազգի աղոթքն երկինքը հասան,
Անաստված՝ հայից ձեռք քաշի կորի:
Անիրավ՝ հայերի արինն մի խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի քցի:
Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք:
Հասան-խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոշունը ցիր ու ցան էլավ.
Մեր խաչին՝ անհավատ՝ արի, ճանաչի,
Անաստված՝ հայից ձեռք քաշի, կորի:
Անիրավ՝ հայերի արինն մի խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի քցի:

*     *
*



<<ՄՈՍԿՈՎԸ  ՀԱՍԱՎ  ԷՐԶՐՈՒՄԻՆ>
>
Մոսկովը հասավ Էրզրումին,
Վայը եկավ հայոց գլխին,
Սաստիկ հրամանը վեզիրի
Քունը կտրեց մեր աչքերի.
Գնանք խրամը, խրամը:
Ձմեռ գուգա բուք ու բորան,
Մեր ընտանյաց հալն է յաման,
Թողինք գործերս ցիրուցան,
Եկանք հասանք՝ ի Սուրբ Նշան.
Փորենք խրամը, խրամը,
Բահը, թի, փետատներ՝ դիզվեցան,
Մեծ ու փոքր հիվանդացան,
Թե չլիներ սուրբ օրհնություն
Ամենքին էլ հալն էր զուլում.
Փորենք խրամը, խրամը:
Արի, եղբայր, փորենք խրամը:
Հիմի կուգա Ղելիբ փաշան,
Թող, ի՞նչ ես մտածում այդքան,
Աստված կլինի մեր պահապան.
Գնանք խրամը, խրամը:
Փետատը զարկենք ապառաժին,
Զուր հանեցինք քարի միջին,
Բայց ձագուկներս մորը կշտին
Կարոտ մնացին ցամաք հացին.
Գնանք խրամը, խրամը:
Հայր սուրբ ահա հեծած յուր ձին
Կուգա, եղբայրք, երթանք աջին,
Նորա օրհնությունը մեր գլխին,
Աստված պահե կյանքն յուր անգին.
Գնանք խրամը, խրամը:
Հող ու մոխրում թավալգլոր,
Միտք ու ուշքերս եղավ մոլոր,
Յաման, Հայր սուրբ, ղուրբան քեզի,
Մեր ընտանյաց հոգսը քաշի.
Գնանք խրամը, խրամը:
Մոսկովն եկավ շարան շարան,
Յա օխտնանուն քեզի ղուրբան,
Խնամք արա հայոց վերան,
Չմնաց մեր վրա ջան.
Գնանք խրամը, խրամը: 
*     *
*


ՀՈՐԴՈՐ
Ռուսական պետություն, հայե՛ր, ըսավ աշխարհի,
Բա՛վ է քրիստոնեից հայե՛ր, ըլլալ խեղճ գերի.
Բացեց խիստ պատերազմ, հայե՛ր, ընդդեմ թուրք ազգի,
Ափսո՜ս, այն ազգակիցք, հայե՛ր, որ զոհ գացին:
                 Ռուսական բանակը, հայե՛ր, մըտավ Հայաստան,
                 Օսմանյան զորքերըն, հայե՛ր, դեմ դեմի ելան,
                  Հըրացան, թնդանոթ՝ հայե՛ր, գոռալ ըսկըսան,
                  Ափսո՜ս, այն ազգակիցք, հայե՛ր, որ զոհ գացին:
Հայկազըն Մելիքոֆ, հայե՛ր, ժեներալ ռուսաց,
Կարսը շըրջապատվեց, հայե՛ր, վըրան ռումբ տեղաց,
Ռումբերըն այրեցին, հայե՛ր, մըզկիթներ թըրքաց:
Ափսո՜ս, այն ազգակիցք, հայե՛ր, որ զոհ գացին:
                   Տաճկաց մի լուր ղըրկեց՝ հայե՛ր, Լորիս ծերունին,
                   Հայոց մայրաքաղաք, հայե՛ր, պիտ՝ լինի Կարին,
                   Եթե շուտ չիհասնիք, հայե՛ր, ժամեր կորընչին,
                   Ափսո՜ս, այն ազգակիցք, հայե՛ր, որ զոհ գացին:



*     *
*


ԼՈՌՎԱ-ՄԵԼԻՔԻ  ԵՐԳԸ
Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխտար փաշին զոռեցի,
Մուխտարի գլխի ֆասը,
Մելիքի ծոցի թասը:
               Մուխտարը գլուխը քորեց,
               Մելիքը ղոշունը քաշեց,
               Մելիքի դոշի խաչը,
               Մուխտարի ղաչաղաչը:
Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը,
Հարվա քամին փչեր կե,
Մելիքն աստված կանչեր կե:
                 Ղարսա ջուրը սառել էր,
                 Մելիքը Ղարսն առել էր,
                 Մուխտարն աղվես դառել էր,
                 Ձիու էգյան առել էր:
Ես Մելիքն եմ էրմանի,
Մուխտարն է իմ թշնամի,
Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը:
                    Ես Մելիքն եմ հայ տղա,
                    Մուխտարն ետ կ' խաղա:
                     Մելիքի ձիու հալը,
                     Մուխտարի փիս ահվալը:
Մելիքը ուռա քաշեց,
Մուխտարի սիրտը մաշեց:
Ալաջա սարի դոշեն,
Մուխտարը քաշվեց քոշեն:
                       Խաբարը բերեց բոշեն,
                       Տվեր էր պարկի լոշեն:
                       Արազի հուն սառել էր,
                       Մուխտարը աղվես դառել էր:
Փախավ սառցի վրիցը,
Փրցավ վարար ջրիցը:
Ղարսա ջուրը սառել էր,
Մելիքը Ղարսն առել էր:
                          Ղարսա բերդը ամուր էր,
                           Մելիքի սիրտը դամուր էր:
                           Մելիքի ձառաց շվին,
                            Մուխտարը փախավ Զվին:
Մելիքի քելքով ո...,
Մուխտարի հիմար զոռը:
Մուխտարը  (քաշվեց) Արզրում,
Մելիքն երգեց <<այ գյուլում>>:

Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր
Ա.Ս. Ղազինյան, Եր., 1989

Комментариев нет:

Отправить комментарий