29.08.2012

Եղի'ր ԱՍՊԵՏ




Ասպետն առանցքային կերպար է եղել Եվրոպական միջնադարի պատմության մեջ: Նրանք իրենց ժամանակի լավագույն ռազմիկներն էին: ՈՒժեղ, քաջ, հմուտ, լավ զինված զորականների ծառայությունների կարիքը բոլորն ունեին` և' թագավորը, և' ավատատերը, և' եկեղեցին, և' քաղաքացին, և' գյուղացին: Մի քանի հարյուրամյակ շարունակ նրանց ոչ ոք չէր կարողանում դիմակայել:
    Բազմաթիվ մարտերում կոփվելով և սեփական մաշկի վրա զգալով ճակատագրի բոլոր խեղաթյուրումները 14-15դդ վերածվեց ազգաբարո զինվորի արտոնյալ դասի: Երևան եկավ քաջարի ու ամրասիրտ ասպետի  կարգախոսը . <<Հոգիս Աստծուն, կյանքս` թագավորիս, պատիվս ` ինձ>>


Ասպետական կարիերայի սկիզբը

Երբ ազնվական ընտանիքի արու զավակը դառնում էր 7 տարեկան, նրան տանում էին թագավորական պալատ և հանձնում էին որևէ իշխանի կամ նշանավոր ֆեոդալի: Որպեսզի դրանիկ ծառայելով իր տիրոջը` նա ոչ միայն նրա զենքն էր մաքրում, ասպանդակը պահում, երբ ասպետը նժույգին էր հեծած, սեղանը սպասարկում, այլև վարժվում էր ձիավարության և նետաձգության մեջ: Տղային սովորեցնում էին կանանց հետ վարվեցողության կանոնները, սերմանում էին համեստություն:



Զինակրից ասպետ

14 տարեկանում պատանին ստանում  էր զինակրի կամ յունկերի կոչում: Զինակիրը միշտ գտնվում էր ասպետի կողքին: Նրա համար ամենամեծ խիզախությունը համարվում էր ասպետի կյանքը փրկելը: 21 տարեկանում երիտասարդին շնորհվում էր ասպետի կոչում:

Ասպետի երդումը

-Երկրպագել Աստծուն և մարտնչել հանուն հավատի:
-Հավատարիմ ծառայել սեփական տիրոջը և խիզախորեն կռվել նրա համար:
-Պաշտպանել թույլերին, այրիներին, ազնվաբարո կույսերին` զոհաբերելով անձը հանուն նրանց:
-Ոչ մեկին չնեղացնել, չբռնագրավել ուրիշի ունեցվածքը և պայքարել նրանց դեմ, ովքեր կանեն դա:
-Առաջնորդվել միայն պատվով և բարեգործությամբ, ոչ թե շահով և պարգևներով:
-Պայքարել հասարակական բարեկեցության համար:
-Հարգել պատիվը, կոչումը և ռազմական միավորումը, չձգտելով մարտական ընկերների նկատմաբ գերազանցության հասնել:
-Մյուսների դեմ մարտի դուրս չգալ մեկի դեմ:
-Միշտ ընդունել հավասար մարտի վարելու կոչը:
-Միշտ կատարել խոսքը կամ տված երդումը:
-Միշտ ասել ճշմարտությունը, եթե նույնիսկ այն ձեռնտու չէ:
-Լինել հավատարիմ, բարեկիրթ, համեստ:


Ասպետի արժանապատիվ վարքականոն

Ասպետն առաջին հերթին պետք է լիներ իր գործի, այսինքն` ռազմական արվեստի վարպետը: Բացի երկու ձեռքով  սվինահարելու կարողությունից, բարձր էին գնահատվում նաև ասպետի 7 վարպետությունները:

1. Ձիավարություն
2. Լողալ
3. Աղեղնաձգություն
4. Կռփամարտ
5. Արծվավորս
6. Շախմատ խաղալ
7. Բանաստեղծություն գրել:

Զրահակիր ասպետ

15-դ դարում ստեղծվեց մեծ թիթեղներից կազմված պողպատե զրահ, որն ամբողջությամբ կրկնում էր մարդու մարմնի ձևը: Զրահը կշռում էր մոտ 25 կգ: Այդ ծանրությունը, սակայն, մարմնի վրա հավասարաչափ էր բաշխված, որպեսզի չկաշկանդեր հեծյալի շարժումները: Բոլոր շարժական մասերը նեղ թիթեղներով հավաքված էին փոկերի վրա: Զրահները հագած կարելի էր ինքնուրույն տեղավորվել թամբին և նժույգ վարել: Իհարկե, ասպետներին հոգնեցնում էին զրահները, բայց ավելի լավ էր հոգնել, քան մեռնել:


Այդ զրահը փրկեց թագավորի կյանքը

Թե  որքան էր այդպիսի զրահը հուսալի, վկայում էր հետևյալ դեպքը` երբ մարտերից մեկում ֆրանսիացի թագավորը ընկնում է նժույգից, թշնամիները, հարփակվելով նրա վրա, չեն կարողանում զրահի վրա գտնել գեթ մի անցք, որպեսզի կարողանան այդ անցքից մահացու հարված հասցնել նրան: Մինչև նրանք ապարդյուն որոնում էին այդ անցքը, ֆրանսիացիները հասնում են ու փրկում իրենց արքային:
>

Комментариев нет:

Отправить комментарий