12.07.2012

ՆՈՒԲԱՐՅԱՆՆԵՐ


Եգիպտահայ համայնքի և ընդհանրապես,  Եգիպտոսի համար մեծ դեր է խախացել Նուբարյանների գերդաստանը: Նուբար փաշա Նուբարյանը /1825-1899/ եղել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, ապա նաև վարչապետը: Նա զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել է օրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցներ է տրամադրել հայ պարբերականների հրապարակմանը, դպրոցների հիմնադրմանը: 1904թ-ին  Ալեքսանդրիայում կանգնեցվել է Նուբար փաշայի արձանը: Նրա անունով փողոցներ կան Կահիրեյում ու Ալեքսանդրիայում:

Նրա որդին` Պողոս Նուբար փաշան /1851-1930/ հայ բարեգործների առաջին  սերնդի ամենանվիրյալ ու ամենաազդեցիկ  դեմքն էր: Երկրագործական կրթություն ստանալով Ֆրանսիայում և Շվեյցարիայում` նա աչքի է ընկել իր նորարարություններով, ստեղծել կարծր հողերի հերկման առաջին առաջին ինքնաշարժ արորը /трактор/, որի համար 1900թ-ին  Փարիզի ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի և ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետությոն խաչի: 
   Պողոս Նուբարյանի նախաձեռնությոմբ 1906թ-ին հիմնադրվում է <<Հայկական բարեգորձական ընդհանուր միությունը>>, որը բացառիկ նշանակություն ունեցավ ողջ հայությոն ինքնակազմակերպման և հայապահպանության ծրագրերի իրականացման համար: Հայաստանի խորհրդայնացումից հետո Նուբարյանը շարունակեց  աջակցել հայկական պետությանը:
Սփյուռքահայությունը մոտ 300.000$ գումար էր հանգանակելի նշան հարգանքի` Նուբարյանի անունով Հայաստանում բնակավայր հիմնելու նպատակով: Այդ գումարին Պողոսը ավելացնում է ևս 100.000$ և խորհդային կառավարությունը Երևանից 7 կմ հեռու կառուցում է Նուբարաշենը, որտեղ բնակվեցին Մերձավոր Արևելքից և Հունաստանից ներգաղթած հայրենադարձները: Սակայն 1937-ից կառավարությունը հատուկ որոշումով <<Հայ կապիտալիստ>> Նուբար փաշայի անունը կրող ավանը վերանվանեց Սովետաշեն: 1990-ից հետո միայն վերանվանվեց Նուբարաշեն:

Комментариев нет:

Отправить комментарий